Image default
Խոհանոց

Խաշած ուղեղ

Պատրաստման եղանակը :

Ոչխարի կամ տավարի ուղեղը 30-40 րոպե դնել սառը ջրի մեջ, որից հետո հանել վրայի թաղանթը, դնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել, ավելացնել քացախ, աղ, դափնու տերև, պղպեղ և եփել: Երբ ջուրը սկսի եռալ, կրակը քչացնել և շարունակել եփել 25-30 րոպե: Պատրաստի ուղեղը հանել ջրի միջից, սառեցնել, մեջտեղից կիսել և համեմել աղով ու պղպեղով: ՈՒղեղը մատուցել վրան մաղադանոս շաղ տված, առանձին մատուցել կիտրոն:

Պարունակություն :
100 գ. ուղեղի համար վերցնել 50 գ. քացախ, 0.02 գ. դափնու տերև, 1-2 հատիկ սև պղպեղ, 15 գ. կիտրոն, աղ, պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի:

 

loading...

Կարդացեք նաև

Շոկոլադապատ ելակ

Դեղձով կոկտեյլ

Սուսի Միսակյան

Հավի կրծքամիս պանրով. բաղադրատոմս

admin