Image default
Հասարակություն

Ծնողները երեխայի գլխացավի պատճառն են

Գոթինգենի համալսարանի բժիշկները, որոնք երեք տարի շարունակ հետազոտում էին բազմաթիվ դպրոցականների անհանգստացնող գլխացավերի պատճառը, պարզել են, որ յոթից տասնհինգ տարեկան երեխաների մոտ առաջացող միգրենի պատճառը մեծ մասամբ ընտանեկան վեճերն են:

Մինչ այդ գիտնականները որոշել էին հետևել հիվանդության ախտանիշներին և պարզել պատճառները:

Առաջին հայացքից թվում էր թե երեխաները ապրում են խաղաղ և հաջող ընտանիքներում, սակայն հետազոտությանը մասնակցող 8 հազար երեխաներն էլ այս կամ այն աստիճանի բարդությամբ ունեին գլխացավեր:

Պարզվեց, որ ամբողջ աշխարհում ապրող 35% երեխաների 10%-ը տառապում է գլխացավից, գոնե շաբաթը մեկ անգամ:

Ըստ արդյունքների ընտանեկան վեճերը, որոնք ուղեկցվում են բարձր գոռոցներով, երկու անգամ մեծացնում են երեխայի գլխացավեր ունենալու հավանակությունը:

Գլխացավերի հավանականությունը կրկնապատկվում է նաև, երբ ժամանակ չի տրամադրվում երեխայի սիրած զբաղմունքի կամ հոբբիի համար:

Հատկապես զգայուն են ընտանեկան վեճերի հանդեպ աղջիկները, որոնց մոտ գլխավավերը կարող են ավելանալ 25 %-ով:

Աղջինկների մոտ գլխացավերը կրկնվում են շաբաթական միջինը երկու անգամ:

Բժիշկները խորհուրդ են տալիս հեռու պահել երեխեներին ընտանեկան վեճերից և նրանց ներկայությամբ հարաբերություններ չպարզել:

 

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր դեկտեմբերի 7-ն է

admin

Ո՞վ է կրակի վրայով թռչելու և ով ի՞նչ խորհուրդ է գտնում այդ ավանդույթի մեջ: Պատասխանում են Ֆեյսբուքահայերը

admin

Այսօր օվկիանոսների համարհային օրն է

admin