Image default
Ես և Նա Զարմանազան

Կարդացեք զրուցակցի մտքերը նրա հայացքի ուղղությամբ

Եթե դուք ուշադիր հետևեք մարդու հայացքի ուղղություններին, ապա դուք կարող եք իմանալ, թե նա ինչ է մտածում:

  1. Մարդը նայում է ձախ և վերև, երբ հիշում է ինչ-որ պատկերներ: Աչքերի շարժումը այդ ուղղությամբ մարդը ակտիվացնում է տեսողական հիշողությունը: Օրինակ եթե հարցնեք “Ի՞նչ գույնի է եղել քո առաջին հեծանիվը”, ապա  զրուցակինցը հավանական է, որ կնայի հենց ձախ և դեպի վերև:
  2. Մարդը նայում է աջ և դեպի վերև, եթե պատկերացնում է ինչ-որ տեսողական կերպար, այլ կերպ ասած աշխատացնում է ֆանտազիան: Օրինակ, եթե դու խնդրես զրուցակցին պատկերացնի, թե ի՞նչ տեսք կունենա խոհանոցը, եթե կարմիր գույն ներկեն: Ապա նրա հայացքը ակամայից կնայի աջ և վերև:
  3. Մարդը նայում է ձախ եթե փորձում է հիշել, թե ինչ է լսել: Այլ մարդկան բառերը, կարծիքներ, երաժշտություն և այլն:
  4. Մարդը նայում է աջ, եթե տվյալ պահին փորձում է գտնել համապատասխան բառ և ձևակերպել իր միտքը:
  5. Ձախ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին, որ մարդ ինչ-որ բան է քննարկում ինքն իր հետ, ինքնավերլուծությամբ է զբաղված, կամ էլ ինչ-որ կարևոր որոշում է կայացնում`մտածելով դրական ու բացասկան հետևանքները:
  6. Իսկ աջ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին որ մարդու մոտ կինեսթետիկ հիշողություններն են աշխատում: Եթե մարդը այդ ուղղությամբ է նայում ապա նա հիշում է իր զգացմունքներն ու զգացողությունները: Կարող ես ծանոթիդ հարցնել, թե ինչ զգացողություններ է ունենում, երբ բրդյա շարֆը կպնում է մարմնին, և կտեսնես, որ նրա հայացքի ուղղությունը կթեքվի աջ և ներքև:
loading...

Կարդացեք նաև

Ամանորյա տոնածառ. Պատմությունը և հետաքրքիր խորհուրդներ

admin

Ընտրեք ժեստը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և բացահայտեք բնավորության գաղտնիքները

admin

Ինչ է խոստանում օձի տարին կենդանակերպի նշաններին

admin