Image default
Հասարակություն

Կարիերայի մասին փաստեր և առասպելներ

Կարիերային կարող են խոչընդոտել մի քանի օբյեկտիվ պատճառներ, օրինակ` աշխատաշուկայում անբարենպաստ պայմաններ են կամ չկան համապատասխան թափուր աշխատատեղեր:

Այդ օբյեկտիվ պատճառները կարող են արագ վերանալ, ասենք մինչև վերջանա  ճգնաժամը, դրա համար պետք է միայն համբերել և ձեր կարիերան նորից կհասցնի ձեզ բարձրունքների:

Սակայն ամենավտանգավորը այն պատճառներն են, որոնք ծնվում և ապրում են մեր ուղեղում:

Ինչ-որ ժամանակ մենք մեզ համոզել ենք, որ այս ինչ բանը մեզ խանգարում է առաջ գնալ:

Այդ առասպելները յուրաքանչյուրի մոտ անհատական են, սակայն արդյունքը նույնն է`մի մոխրագույն գիծը հաջորդում է մյուսին և լույս չի երևում:

Այսօր ձեզ կներկայացնենք այդ առասպելները, որոնք խանգարում իրական հնարավորությունները կիրառելուն:

Կարծրատիպերից ազատվելով դուք ձեզ կզգաք ուժեղ և ինքնավստահ:

Արդյունքը` հաջողությունների արձանագրում կարիերայում և բավարարվածություն:

Սխալ կարծիք 1Երազանքներն ու հավակնությունները լավ է քեզ պահես: Իհարկե, կարող ես երազել 5-7 տարի հետո տնօրենների խորհրդի մեջ մտնելու մասին, սակայն ոչ ոք այդ մասին չպետք է իմանա:

Այս առասպելը հիմնված է այն մտավախության վրա, թե երբ տնօրեններն իմանան ձեր ամբիցիաների մասին, նրանք խուսափելով մրցակցությունից, կհրաժարվեն տվյալ աշխատակցից:

Սակյան, իրականում, ղեկավար մարմինները այնքան հաստատուն հող ունեն իրենց ոտքերի տակ կամ տանիք գլխավերևում, որ ոչ մի մրցակցութուն նրան համար վախենալու չէ:

Իսկ երբ ղեկավարը իմանա, որ դուք ձգտում եք ավելի բարձր պաշտոնի, նա ազատ հաստիքի դեպքում առաջինը կհիշի ձեզ: Իսկ այժմ, արդեն նաև Հայաստանում, ձգտում են բարացնել իրենց ներսում զարգացած ու հմտացած աշխատակցի դիրքը, քան հրավիրել մասնագետի դրսից:

Սխալ կարծիք 2Ընտանիքն ու կարիերան անհամատեղելի են: Եթե ուզում ես հասնել բարձրուքնի, հարմարվիր միայնակ կյանքի հետ:

Իսկ եթե ընտանիք ունես, ապա պատրաստ եղեիր նրան, որ քո սիրելիին կամ երեխային պետք է տեսնես օրեկան մի ժամ:

Այս խնդիրը ոչ թե ձեր կարիերայի հանդեպ մոլեռանդ մոտեցմանն է վրաբերվում, այլ ժամանակը սխալ կառավարելուն:

Շատ հայտնի և հաջողակ կանայք և տղամարդիկ կարողացել են գերազանց համատեղել ընտանիքը և կարիերան:

Տուն մտնելով մոռացեք, որ դուք գործարար եք, այլ դարձեք հոգատար, ուշադիր ամուսին կամ կին:

Սխալ կարծիք 3-Գործատունները, հատկապես կանանցից ընտրում են չամուսնացածնեին, երեխա չունեցողներին:

Իրականում գործատուները հակառակը կմտածեն. եթե հասուն տարիքի մարդը ամուսնացած չէ, ուրեմն ունի ինչ-որ խնդիրներ: Գուցե աշխատավայորւմ իր ժամանակը տրամադրի իր անձնական կյանքը դասավորելուն և չկենտրոնանա աշխատանքի վրա:

Իսկ երեխաներ, հատկապես մեծ երեխաներ ունեցող աշխատակիցները կառանձնան կյանքի փորձով, ինչը կնպասատի աշխատանքին:

Սխալ կարծիք 4- Շատ դժվար է քեզ վրա աշխատելը: Ինչպես նաև որևէ բարձր պաշտոնը զբաղեցնելը ձեռնարկությունում: Ինչքան շատ պատասխանատվություն, այնքան շատ սթրես: Այնպես, որ մինչև հասնես կարիերայում հաջողության, կունենաս առողջական խնդրիներ:

Այս կարծիքը հերքում է գերմանացի հրապարակախոս և կարիերայի հարցերով խորհրդատու Մարտին Վերլեն, իր «Փաստեր և առասպելներ» կարիերայի մասին» գրքում:

Մարտինը հետաքրքիր ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ այն մարդիկ ովքեր ղեկավար պաշտոն ունեն 4-4,5 տարի երկար են ապրում, քան նրանք ում աշխատանքում կառավարում են:

Ստացվում է, որ ղեկավար պաշտոնը և պատասխանատվությունը միայն դարձնում են մարդուն ինքնավստահ և առողջ:

Մի վախեցեք կարիրա ստեղծելուց: Ամեն ինչ սկսեք «Ի՞նչ եմ ուզում» հարցով և «Կարող եմ» պատասխանով:

Սուսի Միսակյան

 

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Կենդանաբանական այգու առաջին խնամակալը

admin

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

admin

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

admin