Համացանցում հայտնվել է Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ռուսական ֆիլմը

Համացանցում հայտնվել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որը պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին։

Ֆիլմը ներառվել է 2016 թ.–ի ամենասպասված ռուսական ֆիլմերի քսանյակում` ըստ Proficinema–ի։

«Մարս Մեդիա Ինթերթեյնմենթ» ընկերության «Մի երկրաշարժի պատմություն» նախագիծը հիշեցնում է 1988 թ.–ի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Մոտ 7 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել են ավելի քան 300 բնակավայրեր, իսկ երկրաշարժի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը հիմնովին ավերվել է։ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, մոտ 500 հազարն անօթևան է մնացել։

loading...

Նմանատիպ նյութեր