Հայաստանի քիմիական զորքերի օրը

14611060_1105583762894522_1788747894132014129_n-thumbՀոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին (հրամանատար’ կապիտան Օ.Խաչատուրյան),  իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը (բաժնի պետ փոխգնդապետ Մ. Հայրապետյան) և հաշվարկա-վերլուծական կայանը: Հետագայում բացվեցին նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը լուծվեց խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև հանրապետությունում պահեստազորից մասնագետներ զորակոչելով: Հետագայում կազմավորվեց ուսումնական դասակ, որը դարձավ քիմիկոս-մասնագետների և կրտսեր հրամանատարների պատրաստման կարևոր օղակ: Հաշվի առնելով կատարված աշխատանքի ծավալը’ 1997թ. մարտ ամսին պաշտպանության նախարարի հրամանով ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը վերածվեց վարչության:

 

loading...

Նմանատիպ նյութեր