Image default
Հասարակություն

Հայրենասիրությունն ու 400 դրամը

400Ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանը սկսեց մարտական գործողություններ Արցախում, միանգամից մի քանի ուղղություններով։ Հրետանակոծվում էին խաղաղ բնակավայրեր, պաշտպանական դիրքեր։ Արցախի Պաշտպանական Բանակն անմիջապես սկսեց պատասխան գործողություններով ճնշել և ապա ետ մղել թշնամու առաջխաղացումը․

Հայաստանում այս լուրը ցնցեց բոլորին։ Ոտքի ելան բոլորը, նախկին ազատամարտիկները, բանակից նոր վերադարձած տղաները, որոնցից շատը երևի մտքներում ասել էին, -Ուֆ հազիվ պրծանք եկանք․ Ոտքի կանգնեց ողջ հայությունը, մոռացվեցին քաղաքական հայացքները, թշնամությունները, հակառակությունները․ ժողովուրդը կանգնեց իշխանության՝ Նախագահի կողքին և հայտարարեց որ թույլ չի տա թշնամուն խախտել հայրենիքի անդորրը։ Անմիջապես ձևավորվեցին ու սահման մեկնեցին հազարավոր կամավորներ, դեպի Արցախ շտապեցին պարենամթերքով, դեղորայքով և հագուստով բեռնված մեքենաներ։ Ոգևորությունն ու միասնությունը ամենուր էր։

Առաջնագծում մեր զինվորներն էին պահում սահմանը և հաղթում թշնամուն, համացանցում՝ այն լրագրողները, ՏՏ մասնագետները և ակտիվիստները ովքեր դեռ չէին մեկնել առաջնագիծ․ Թվում էր թե հայ ժողովուրդը վերածնունդ է ապրում, անցած 25 տարիների ընթացքում կուտակված մաղձը, ատելությունը ընդամենը մի քանի ժամում կորավ իր տեղը զիջելով հայրենիքին։ Սակայն․․․․

Մարդկանց զգացմունքները 400 դրամ գնահատող մարդիկ։ 

Անմիջապես հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին օգտվել պատերազմի և առաջնագծի առավելություններից, և տեղեկատվական պատերազմի հնարավորություններից․

Գլուխ բարձրացրին որոշ օգտատերեր ովքեր սկսեցին հին, իրականությանը չհամապատասխանող, օտար տեսանյութերը տարածել համացանցում, դրանց յուրաքանչյուր 1000 դիտումի համար ստանալով 400 դրամ, առանց հասկանալու որ այդ 1000 հոգու մեջ կգտնվեն բազմաթիվ մայրեր, ում տղան սահմանին է, մայրեր, ովքեր արդեն մեկ շաբաթ է հանգիստ չեն քնում, քանի որ ամեն րոպե կարող է լուր գալ, լավ կամ վատ։ Որոշ օգտատերեր սկսեցին ինֆորմացիա հաղորդել զոհերի բավականին մեծ թվի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր նշելով իրանց հարևանի-մորքուրի տղու-բաջանաղի տղու-ընկերոջ-ախպոր պատմածը, ով իբր դիրքերում է։

Ոման որոշեցին ոչ միայն չօգնել, այլ օգգտվել ստեղծված իրավիճակից շարունակաբար <Քլնգելով> ՀՀ իշխանություններին, առանց հասկանալու որ այդ պահին հենց նման ինֆորմացիաներն են բարձրացնում թշնամու տրամադրությունը։

Էլեկտրոնային թերթերից մեկն էլ , որի անունը կարծում չարժե տալ, քան որ արժանի չեն անգամ սև գովազդի, չգիտես թե որտեղից ՊԵՂԵՑ հայ օգտատերերի ովքեր դեմ էին Հայրենիքի պաշտպանությանը, և անհիմն էին համարում պայքարը, անիմաստ՝ մեր զոհերին, և  նշում որ սա ոչ թե հայրենիքի այլ Սերժի իշխանության պաշտպանություն է․

Հայրենասիրության ոգին կոտրվու՞մ է

Կարծում եմ որ կարիք չկա, որ մեր պատկան մարմինների ամեն մի քայլը, ամեն մի գաղտնի որոշումը որը ուղղված է ՀՀ շահերին, հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, այսօր շատերը հարցնում են թե ուր է Արտգործնախարարը։  Իսկ միգուցե պետք չի՞ որ իմանանք։

Ոմանք սկսել են հաշվել մյուսների փողերը , թե -սրա ունեցածով էսքան տանկ կառնեինք, էնքան անօդաչու․․․․ իսկ ինչո՞ւ է ձեզ թվում թե մենք տանկ չունենք, անօդաչու չունենք․․․ թե՞ որ դրանք չենք կորցնում և պաշտոնական հաղորդագրություն չի լինում կորստի վերաբերյալ, նշանակում է չունենք․․․ մի՜ մոռացեք որ Արցախյան պատերազմի տարիներին մենք շատ ուղղություններում տանկ չունեինք, ՀՄՄ չունեինք, բայց ՀԱՂԹԵՑԻ՜ՆՔ, հիմա եթե ունենանք մի 10000 տանկ ու չունենանք մարտական ոգի, կհաղթե՞նք։ Թե՞,  երբ տեսնում են որ իրենց համակիրները այս ծանր օրերին մի կողմ են դրել տարաձայնություննեը և լծվել են հայրենիքը պաշտպանելու գործին, սթրես են տանում և անօգնականությունից և անզորությույունից լիրբ կնկա նման կոկորդներն են պատռում․․․․ փորձելով նոր համակիրներ հավաքել, իրենց երազած պաշտոններին հասնելու  համար։

Մեկ ուրիշը, որ վերջին տարիներին փորձում է քաղաքականության մեջ իր տեղը գրավել արևի տակ, և որին որոշակի շրջանակներ ներկայացնում են որպես Արցախյան հերոսի, և այլ կերպարներով, այս օրերին հանրությանը ներկայացավ ոչինչ չասող, տարածված և արդեն հին շաբլոնի հիման վրա կառուցած մի քանի նախադասությամբ, որն էլ տարածեց սոց․ ցանցերում գովազդ պատվիրելով։  Դե արի ու մի հարցրու – Ու՞ր ես, <հրամանատար>”

Այս ամենը իրոք քիչ քիչ սկսում է ներսից կրծել հասարակության բարձր ոգին, ինչը գնալով մտահոգիչ է դառնում։

Հույս և Հավատ

Չնայած վերոնշյալ խնդիրներին, հույս ունենք որ Հայ ժողովուրդը կմաքրի իր ներսում բույն դնող որդը, որը սպառնում է քայքայել նոր ազգային վերելք ապրող հասարակությանը, և կշարունակի կերտել ավելի հզոր Հայաստան։

Հավատում ենք որ Հայկական բանակը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրը, հարկ եղած դեպքում բարոյական և ֆիզիկական աջակցություն ստանալով մեր ազատամարտիկներից։ Հավատում ենք որ Արցախը շարունակելու է մնալ ՀԱՅԿԱԿԱՆ և վաղ թե ուշ ճանաչվելու է ամբողջ աշխարհի կողմից իբրև ազատ և ինքնիշխան հանրապետություն։

Վան Սեդրակյան

loading...

Կարդացեք նաև

Հիրոսիմա ու Նագասակի. 72 տարի

admin

Եգիպտոսում վերականգնել են փարավոն Ռամզես II Մեծի 30 տոննա կշռող արձանը

admin

Հայերի սիրած մուլտֆիլմները

Սուսի Միսակյան