<

Հեթանոսական կրոնի սիմվոլները

DSCN2899Կրոնը կյանքի շատ բարդ և սուբյեկտիվ ոլորտ է : Իր գոյության ամենահին ժամանակներից մարդկությունը փորձել է ստանալ հետևյալ հարցերի պատասխանը. Ի՞նչ է մարդը, որն է նրա կոչումը և կյանքի իմաստը, ինչպես է առաջացել աշխարհը և ինչպես է այն զարգացել: Դրանք հավերժական հարցեր են և, հետևաբար, չեն կարող ունենալ միանշանակ և վերջնական պատասխան: Տարբեր կրոնների ուսումնասիրումը օգնում է այդ հավերժական ճշմարտության որոնմանը:

Աշխարհի ժողովուրդների կյանքում կրոնական գործոնը այնքան կարևոր է, որ առանց կրոնների առանձնահատկություններն իմանալու և հասկանալու հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել համաշխարհային պատմության մասին:

Ամբողջ համաշխարհային մշակույթը սկիզբ է առնում պաշտամունքից, որն, իր հերթին կրոնի առանցքն է: Առանց կրոնական գիտելիքների հնարավոր չէ խորապես հասկանալ ոչ միայն հին, այլև ժամանակակից արվեստը: Կրոնական պատկերները բառացիորեն ներթափանցում են ամբողջ մշակույթի մեջ՝ կրելով սիմվոլային իմաստային բովանդակություն,որը պետք ՝ կարողանալ հասկանալ:

Ապրելու և գոյատևելու պահանջներն ապահովելիս նախնադարյան մարդն իրեն շրջապատող բոլոր առարկաներին վերագրում էր կենդանի էակի, իսկ որոշ դեպքերում նաև մարդու հատկանիշներ: Նա մտացածին կապեր և գերբնական հատկություններ էր վերագրում բնական և հասարակական ուժերի այն դրսևորումներին, որոնց չէր կարողանում տալ օբյեկտիվ բացատրություն: Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, վերացարկվելով առարկայական իրականությունից, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում էր ինքնուրույն գոյություն, սուբստանցիոնալ, կարգավորիչ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակների (աստվածների) հատկանիշներ: Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների ձևավորման վրա էական ազդեցություն ունեին նաև մարդկային հույզերն ու ապրումները (վախ, սարսափ, միայնություն, դժբախտություն և այլն): Այդպես առաջացան կրոնական հավատալիքների նախաքրիստոնեական ձևերը ՝ ֆետիշիզմը, տոտեմիզմը, անիմիզմը և մոգությունը:

Ֆետիշիզմի  պաշտամունքային սիմվոլներն են փայտը, ծառը, քարը, գետը, լիճը և այլ առարկաներ, որոնց մարդը վերագրել է օգնելու, բուժելու, թշնամուց պաշտպանվելու հատկություններ: Ֆետիշիզմի սիմվոլների նմուշներից են, օրինակ, Չիլիի՝ Զատկի կղզում մինչ մեր օրերը պահպանված քարե կուռքերը:

Տոտեմիզմի  պաշտամունքային սիմվոլներն են կենդանիները և բույսերը, որոնց միջոցով նախնադարյան մարդը բավարարում էր ապրելու և գոյատևելու իր պահանջը: Տոտեմիզմի հիման վրա հետագայում առաջացավ <<սուրբ կենդանիների >>, օրինակ, Հնդկաստանում՝ կովերի պաշտամունքը:

Անիմիզմի պաշտամունքային առարկան հոգին է, նրա անմահ լինելու պատկերացումը: Հոգեպաշտության գաղափարը ներկայումս պահպանվել է տարբեր կրոնների, մասնավորապես քրիստոնեության դավանաբանության մեջ: Այն նաև գիտնականների՝ հոգեբանների և հոգեբույժների ուշադրության կենտրոնում է: Տարածված կարծիքներից մեկն այն է, որ հոգին չի մաշվում, ինչպես մարմինը, չի ծերանում և չի քայքայվում: Նա, ի տարբերություն մարմնի, չի մահանում, քանի որ գտնվում է անընդհատ շարժման մեջ, անընդհատ հարստանում, աճում և սնվում է հավերժ զարգացող տիեզերական օրգանիզմի մասը հանդիսացող էներգետիկ – ինֆորմացիոն դաշտից:

Մոգությունը  ներառում է  որոշակի սիմվոլիկ գործողություններ, որոնց միջոցով մարդուն վստահություն է ներշնչվում, որ նա կարող է ազդել ինչպես կենդանի, այնպես էլ անկենդան բնության վրա՝ իր առջև դրված նպատակին հասնելու համար: Ներկայումս մոգական խորհրդավոր գործողությունները ՝ ծիսակատարությունների և աղոթքների ձևով, կրոնական պաշտամունքի մասն են կազմում:

Բաժինը վարում է Գոհար Զալինյանը

трафик на сайт купить
loading...

Related posts