Հիշատակություն Ղազարու Հարության

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում այսօր նշվեց Ղազարոսի Հարության հիշատակը:

Մեծամոր քաղաքում գտնվող Սուրբ Ղազար եկեղեցու խնկաբույր խորանում մատուցվեց օրվա խոհրդին նվիրված  Սուրբ և անմահ պատարագ` ձեռամբ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի:

Պատարագին ներկա էին Կորյուն աբեղա Առաքեյլանը, Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, Տեր Սարգիս քահանա Տերտերյանը, Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը, Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը, Տեր  Մաշտոց քահանա Ստեփանյանը, համայնքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Կիրակոսյանը, սարկավագներ և դպիրներ:

Պատարագին նախորդեց խաչապտույտ քաղաքի մուտքից մինչև Սուրբ Ղազարի անունը կրող եկեղեցին, որը, ի դեպ, Հայաստանում այդ անունը ստացած միակ եկեղեցին է:

Խաչապտույտին մասնակցում էր ոչ միայն տեղի հավատավոր ժողովուրդը, այլև ուխտավորներ Հայաստանի տարբեր համայնքներից, որոնց համար Սուրբ Պատարագից հետո մատուցվեց սիրո ճաշ:



loading...

Նմանատիպ նյութեր