Image default
Հասարակություն

Հունիսի 1`Կայացած տոն Մեծամորում

Ինչպես տեղեկացրել էինք, “Խաղք” տիկնիկային թատրոնը Մեծամորի քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնել էին տոնական միջոցառում Մեծամորի մանուկների համար:

Միջոցառման տոնական տրամադրությունը չկոտրեցին անգամ եղանակային վատ պայմանները:

Դերասանները խաղացին տիկնիկային ներկայացումից հատվածներ քամուց օդ բարձրացող շիրմայով, սակայն մեծ ոգևորությամբ, քանի որ բացօթյա համերգի մասնակիցերը անձրևից չխուսափելով լուռ հետևում էին ներկայացման ընթացքին:

Մասնակցում էին նաև “Ընտանիք և Համայնք” ՀԿ-ի Արևածաղիկ երգչախմբի սաները:

Մանուկները երգեցին, պարեցին ու խաղացին ծաղրածուների, հեքիաթի հերոսների առաջնորդությամբ:

“Խաղք” տիկնիկային թատրոնի երկրպագուների համար հիշեցնենք. որ թատերախումբը շուտով ներկայացուտմներ կունենա Մեծամորի Մշակույթի տան փոքր դահլիճում: