Մեկ շաբաթյա վարունգային դիետա


Գարնանը և ամառվա սկզբին` ծովափնյա սեզոնին ընդառաջ, նիհարել ուզում են բոլոր կանայք և նույնիսկ շատ տղամարդիկ: Բնությույունն ինքն էլ է օգնում մեզ այդ խնդում` երկար ցերեկն ու տաք օերերը հնարավորություն են տալիս ավելի շատ լինել մաքուր օդում, ավել հաճախ դուրս գալ զբոսանքի, որն էլ իր հերթին նպաստում է գոնե մի քանի կիլոգրամով նիհարելուն:

Վարունգն էլ կարծես բնության կողմից հատուկ ստեղծված է նիհարելու և օրգանզմը մաքրելու համար: մի քանի խոսք վարունգի օգտակար հատկությունների մասին…
Ձմռանը կուտակած ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար շատերն են դիմում արագ գործող դիետաների: Այդպիսին է նաև վարունգային դիետան:
Մեկ շաբաթյա վարունգային դիետան անվնաս է և արդյունավետ` օրգանիզմին չի ստիպում քաղցել, չի զրկում անհրաժեշտ նյութերից: Սակայն, այնուամենայնիվ, արժե այդ ընթացքում օգտագործել որոշ վիտամիններ:
Այս դիետային պետք է հետևել մեկ շաբաթից ոչ ավել:

Եվ այսպես` առավոտյան խմում ենք մեկ բաժակ ջուր: Մոտավորապես կես ժամ հետո նախաճաշում ենք, որը չպիտի գերազանցի 200 կկալ. Խորհուրդ է տրվում գործածել ձու, պանիր, կաթնաշոռ, կաթ, կարագ, ձուկ, ցանկացած անյուղ միս, շիլա, հաց:

Արգելվում են` երշիկ, թթուներ,  ցանկացած տորթ և խմորեղեն:

Նախաճաշի փոխարեն այս 200կկալ մթերքը դուք կարող եք ուտել ճաշին, բայց այդ դեպքում վարունգով սալաթը կուտեք առավոտյան: Օրվա մնացած մասը պետք է ուտել վարունգով սալաթ /1կգ վարունգը բաժանել 3 մասի և ուտել մոտավորապես ժ. 12-14,  16-17,  19-20/ ամեն անգամ գործածելով մի կտոր սև հաց:

Սալաթի բաղադրատոմսը. 1կգ վարունգը խոշոր կտրատել, թեթևակի աղ ցանել, ավելացնել 30գր մայոնեզ կամ անյուղ թթվասեր, կամ 10գր բուսական յուղ: Ըստ ցանկության կարելի է ավելացնել մի քիչ լիմոնի հյութ, կանաչի` մաղադանոս, սամիթ, ռեհան, համեմ:

Այս սալաթի դրական հատկանիշն այն է, որ ունենալով ցածր կալորիականություն, հագեցնում է քաղցը: Ողջ օրվա ընթացքում կարելի է օգտագործել ոչ շատ քաղցր թեյ կամ սուրճ ըստ ցանկության:

Քնելուց առաջ կարելի է ուտել որևէ միրգ` նարինջ, տանձ, բանան, խնձոր, սակայն մրգերի ընդհանուր կալորիան պիտի կազմի ընդամենը 100կկալ.

 





Մեկնաբանություններ