Image default
Ես և Նա

Մենյու անմոռանալի գիշերվա համար

Եթե ընտրելու անհրաժեշտություն լիներ անմոռանալի սեքսի և սիրելի խմորողենի միջև, որը կընտրեիք: Դուք դժվարանո՞ւմ եք հասկանալ կապը: Սեքսը և սնունդը շատ մեծ կապ ունեն և դրանք մարդկային ամենաուժեղ ցանկություններն են:

Այդ իսկ պատճառով, եթե ճիշտ ընտրեք ձեր ճաշացանկը և կլավացնեք սեռական հարաբերությունների որակը:

Որոշակի դիետիկ ուտելիքներ ակտիվացնում են սեռական ցանկություններն ու բարձրացնում լիբիդոն: Հաճույքը սեքսից և ուտելիքից ակտիվացնում են ուղեղի նույն ռեցեպտորները:

Ճապոնական խոհանոց

Ծովամթերքը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպային թթուներ, որոնք մեծացնում են մարդու օրգանիզմում սեքսուալ հորմոնների քանակը:

Բացի այդ սկումբրիա, սաղմոն եւ թյուննոս ձկները հանդիսանում են սելենիումի աղբյուր, ինչը բարձրացնում է սերմնահեղուկի քանակը:

  Շոկոլադ

Շոկոլադ ուտելը արդեն սեռական մերձեցման չափ հաճույք է պատճառում: Բայց շոկոլադը էլի դրական կողմեր ունի: Արևմտյան գիտնականները պնդում են, որ շոկոլադի մեջ եղած ֆենիլետյամինը բաձրացնում է սեռական ձգողականությունը անձերի միջև:

Վիճակագրության համաձայն, նա ով օրեկան մեկ սալիկ շոկոլադ է ուտում ավելի ուժեղ սեռական ցանկություն է ունենում:

Համեմունքներ

 Դիետիկ ճաշացանկի անբաժանելի մասն են կազմում համեմունքները: Ճիշտ համեմված ուտեստը կարող է վերածնել զգացմունքը:

Սոուսները, համեմունքները, չիլիի բիբիարը այնպիսի քիմիական նյութեր են պարունակում, ինչպիսին կապսիցինն է, ինչն էլ միայն դրական է ազդում անկողնային կյանքի որակի բարձրացմանը:

Եվրոպացի փորձագետները պարզել են, որ համեմված ուտելիքներ  օգտագործող մարդիկ իրենց սեռական կյանքը գնահատել են գերազանց:

Օգտակար նախաճաշ

Տարօրինակ կթվա, բայց վարսակը, որը մենք այդքան չէինք սիրում մանկության տարինիերին սեքսուալ դիետայի բաղկացուցիչ մասն է կազմում: Բանն այն է, որ ձավարեղենը պարունակում է տեստոստերոն: Իսկ եթե ավելացնեք նաև մեղր, կարող եք լիցքավորել ձեզ եռանդով, որը օգտակար կլինի կրքոտ գիծերվա ընթացում:

Գինի

Կարմիր գինու օգտակարությունը վիճելի չէ: Սեքսի ընթացքում այն կդառնա լավագույն գործակից, բարձրացնելով էստորգենների մակարդակը: Բացի այդ այն պարունակում է հակաօքսիդանտներ, ինչը լավացնում է արյան շրջանառությունը սեքսի ընթացքում:

Իսկ համբույրը մեկ բաժակ գինուց հետո թվում էավելի  հաճելի ու քաղցր: Բայց գինին միայն լավ ընկեր չէ, այլև հաջող թշնամի: Մի փոքր չարաշահելով գինին, դուք կկորցնեք հավասարակշռությունը և կսկսվի տհաճ գլխացավ հենց սեքսի ընթացքում:

Մեկ բաժակը սիրային գիշերվա համար բավական է:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ի՞նչպես կապել փողկապը

admin

Կենդանակերպի նշաններ, ովքեր արագ են սիրահարվում ու մնում կոտրված սրտով

admin

Որքանո՞վ է Կամասուտրան հասանելի սովորական մարդուն

admin