Image default
Զարմանազան

Մերկ գողը ձերբակալվել է

Ավստրալիայի  հյուսիսային տարածքում ձերբակալվել է մերկ գող,-հայտնում է  Northern Territory News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, այն ժամանակ, երբ հաստատությունը փակ էր և ոչ ոք ներսում չկար:

Հանցագործությունը ֆիկսված է սրճարանի տեսախցիկներով:

Անկոչ մերկ հյուրը գողացել է սնունդ և խմիչքներ, որոնց արժեքը կազմում է 142 դոլար:

Սրճարանի ազդանշանային համակարգի աղմուկին արձագանքել է ոստիկանությունը, նրանք բռնել են գողին և պատժելու են օրենքի ողջ խստությամբ: Նա  պատիժ է կրելու ուրիշի գույքը կողոպտելու համար:

Ոստիկանների կարծիքով գողը մերկ է եղել, որպեսզի հագուստը նրան չխանգարի սրճարանի նեղ պատուհանով ներս սողոսկելիս:

 

loading...

Կարդացեք նաև

Կայք հատուկ քնկոտների համար

admin

Արձաններ Լուցկու Հատիկներից

admin

Ի՞նչ չգիտենք Պիկասսոյի մասին

Սուսի Միսակյան