«Մինչամուսնական սրբությունը կարևոր է». «Միսս Աշխարհ 2013»

966564680«Միսս Աշխարհ 2013»-ը՝ Մեգա Լինն Յանգը, մրցույթից մեկ ամիս առաջ ֆիլիպինյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է. «Ես դեմ եմ արհեստական վիժեցմանը և կարծում եմ, որ մինչամուսնական սրբությունը շատ կարևոր է, քանի որ այն անբաժնելի կապ է ողջ կյանքի համար». հաղորդում է TBN-ը: Գեղեցկուհին իր դիրքորոշման մասին խոսել է, երբ հաղորդավարուհին հարցրել է նրա վերաբերմունքը ֆիլիպիննյան այն օրենքի առնչությամբ, որ պարտավորեցնում է բժիշկներին կանանց ապահովել արհեստական վիժեցում առաջացնող անվճար դեղորայքով: «Ես կողմ եմ երեխայի կյանքի պաշտպանությանը. արհեստական վիժեցումը սպանությունն է մեկի, ով արդեն գոյություն ունի»,- ասել է Յանգը: Հաղորդավարուհու այն հարցին, թե ինչպես նրա նման գեղեցիկ կինը կարող է հրաժարվել սեռական կյանքից, Յանդն անմիջապես պատասխանել է. «Ես պարզապես ասում եմ՝ ո՛չ: Նման հարաբերությունները չեն կարող ստեղծել կայուն և ամուր ընտանիք: Ես կարծում եմ, որ սեռական հարաբերությունը զույգերի միջև պետք է լինի միայն  ամուսնությունից հետո»: Եթե ես ամուսնանամ ինչ-որ մեկի հետ, ապա դա կլինի ընդմիշտ՝ հիվանդության և առողջության, ուրախության և դժբախտության պահերին կլինենք միասին»: Հավելենք միայն, որ Մեգա Լինն Յանգն այս հարցազրույցը տվել է այն ժամանակ, երբ դեռ «Միսս Ֆիլիպպիններ» էր, բայց մեկ ամիս անց նա արդեն «Միսս Աշխարհ 2013»-ն էր:

                     crossnews.am

loading...

Նմանատիպ նյութեր