Նարեկ Ղազարյան. “Անուշիկին”

Ու թեև գիտեմ, և այն էլ վաղուց,

Որ հեքիաթներ կան կյանքում իրական,

Բայց չգիտեի, որ այս աշխարհում

Նման հեքիաթ կա՝ սիրուն, իգական…

images

Այո հեքիաթ ես և բարդ առեղծված,

Քեզ արարելուց ճշմարիտ Աստված

Ինքն է զարմացել քո քնքշանքներից,

Դու այնքան սիրուն, դու այնպես նազով,

Գերում ես աչքերով քո ջինջ,

Քո աչքերից այն կողմ չկա արև չկա լուսին չկա ոչինչ,

Դու շատ ես նման այն հրեշտակին,

Ում մասին մայրս լեգենդ էր պատմում,

Երբ ժպտում ես ինձ՝

Հոգիս մի լույս է լիովին պատում,

Դու իմ անթերի`սնուցված լույսով,

Ես քո շնորհիվ ապրեցի հույսով, ման գալով գտա՝ իմաստ վերստին,

Ապրելու համար աշխարհում այս սին:

*                                      *

*

Լա~վ, քեզ ինչպես ասեմ

Ասա, իմ սիրուն, իմ միակ, իմ նուրբ,

Քեզ ինչպես ասեմ, որ ես էլ այն չեմ,

Այն չեմ սիրելիս քեզանից հետո,

Քեզանից հետո ես էլ չգիտեմ, թե ինչ է ասել բոլորով գերվել,

Նայել բոլորին ու ձգտել, հասնել. մեկին չհասնել, հասնել այն մյուսին,

Քեզանից հետո կյանքում կաս լոկ դու, ում կուզեմ լինել ես լավ ամուսին,

Քեզանից հետո աղջիկներ չկան, կա միայն հավատ և հրաշք լուսե,

Ու թե դու ասես, որ դու ինձ համար նույնն ես ինչ նրանք,

Ավելի լավ է մեռնեմ այդ պահին,

Քանզի քեզ, իմ սեր,  այնպես եմ սիրում,

Որ դա կլինի հավասաար մահին:

*                                           *

*

 

Փորձեմ սիրելիս,

Բայց կհասկանաս,

Դու կհասկանաս թե ինչ է ասել

Մի ամբողջ գիշեր քո ձայնը լսել,

Թեկուզ դու անգամ ձեր տանն ես՝ քնած,

Դու կհասկանաս թե ինչ է ասել,

Փոշմանել սերը պղծելու համար,

Քանզի բառերն այդ ճղճիմացրել եմ,

Ու ասել կյանքում բոլոր այն կանանց,

Ովքեր գերել ինձ գեղեցկությամբ,

Իսկ հիմա, երբ ես սիրում եմ իրոք,

Չգիտեմ ինչպես այդ բառերն ասել,

Քանզի ամեն անգամ երբ տեսնում եմ քեզ,

Սիրտս կրծքիս տակ խելագարվում է,

Դողում է հանկարծ մի ամբողջ երկիր,

Եվ ունենում եմ ես գլխապտույտ,

Դու իմ հրեշտակ ուղարկված վերից,

Դու իմ մեծություն,

Որին հանել եմ բարձր ամպերից,

Չգիտեմ արդյոք արժանի եմ ես

Բայց արժանի ես դու իմանալուն

Ես սիրում եմ քեզ…

 

 

 

Եվ ամեն անգամ երբ տեսնում եմ քեզ՝

Իմ ոտքերի տակ փշրվում է մի արծաթ լուսին,

Ձեռքս բռնում է մտորմունք մի լուռ

Եվ պատում է ինձ թախիծ մի վայրի,

Այդ երբ է արդյոք

Տարվա որ օրը,

Երբ զգացմունքը փոխվում է անշունչ քարայրի,

Այդ օրն եմ ուզում հանդիպել ես քեզ,

Որ աշխարհընկալումս չխախտվի նորից,

Շատ եմ երազել այդ օրվա մասին,

Բայց, ավաղ, իզուր,

Քանզի ամեն անգամ երբ տեսնում եմ քեզ,

Իմ ոտքերի տակ փշրվում է մի արծաթ լուսին,

Ձեռքս բռնում է մտորմունք մի լուռ,

Եվ պատում է ինձ թախիծ մի վայրի,

Արդի օրերի քնքշություն ես դու,

Եվ նաև խոցող առեղծված ես հին,

Առեղծված ես դու,

Եվ անօրինական ոչ մի օրենքով

Չեմ կարողանում գաղտնիքդ բանալ,

Մարդկայնորեն տանջվող սիրտս

Հարցերի պատասխան չի կարողանում ստանալ

Եվ ամեն անգամ երբ տեսնում եմ քեզ՝

Իմ ոտքերի տակ փշրվում է մի արծաթ լուսին,

Ձեռքս բռնում է մտորմունք մի լուռ

Եվ պատում է ինձ թախիծ մի վայրի…

 

 

Գիտես սիրելիս,

Մի ամբողջ գիշեր ես առանձին էի էությանս հետ,

Ու ես լավ գիտեմ ինչու է ամենն այս լինում հենց ինձ հետ,

Քանզի ողջ կյանքում ես սեր եմ գնել, սեր եմ վաճառել,

Ու ես՝ հիմարս չեմ էլ հասկացել, որ ես զբաղվել եմ առուծախերով

Ոչ թե սիրո, որ կատարյալ է, այլ գերումների, ցանկությունների,

Ու հիմա որպես դատաստան վերին,

Քեզ են ուղարկել սիրելիս վերից,

Որ մոռանալոով ամեն բան կյանքում,

Թողնելով մի կողմ ամեն առուծախ

Գամ քո ետևից ուր որ դու գնաս,

Իմ բարի, սիրուն, դու իմ անթերի,

Դու իմ երկնային, իմ պատիժ վերին…

 

 

loading...

Նմանատիպ նյութեր