Նարեկ Ղազարյան .«…Նրան»

Ու թեկուզ գիտեմ,նարեկ

Որ սրտիդ խորքում

Ունես վիշտ ու ցավ,

Սակայն աչքերիդ անհուն խորքերից

Առկայծում է լույս ու շողում հավատ,

Ասես եկել ես  դու այն հեքիաթից,

Որ լսել էի ես մանուկ հասակում,

Ու թե շատ բան մոռացել էի ես,

Այդ հեքիաթը չէի մոռացել կյանքում,

Դու բարի, դու հեզ, դու հեքիաթային,

Աշխարհի գանձերը թե անգամ տային

Դու չէիր փոխվի,

Չէիր նմանվի երբեք ամբոխին,

Դու այնքան ես նուրբ,

Որ չես վնասի անգամ ոսոխին:

Ու ես հիշում եմ՝

Առաջին անգամ երբ ելար իմ դեմ

Շուրջս ամեն բան ինձ թվաց բարի,

Սիրտս անվստահ սկսեց աշխատել

Ու նման էի ես մի ցուրտ քարայրի,

Ուր փորձության քամին էր հեծում,

Եվ ես օդի մեջ այդ ամռան տապի

Չգիտեմ ինչու գարնան բույր զգացի,

Հիշեցի հանկարծ ես մանկությունս,

Ուր ամեն բան ուրախ էր ու պարզ,

Ու իմ սրտի մեջ բացվեց արշալույս

Ու հոգիս ուզեց քաղել նեկտարներ,

Ու ինձ ել պետք չէր ոչինչ առավել,

Որ հասկանայի իմաստը գալուդ,

Ու ես հիշեցի որ հեքիաթի մեջ

Նշվում էր հրաշքը քո հայտնվելու:

Դու հայտնվեցիր,

Եվ դու ինձ համար դարձար հայտնություն,

Ու ես այդ օրից լուռ, խոնարհաբար

Փառք եմ շշնջում ինձ, քեզ և Աստծուն…

loading...

Նմանատիպ նյութեր