Նարեկ Ղազարյան. <<Բարի՜ հայուհի >>

Երբ ես ներս մտա միակ ճշմարիտAP110911014451_thumb

Աստծո տան դռնից

Դու այնտեղ էիր՝ որպես հայոց սրբագույն կերպար՝

Աղոթք հայուհի,

Դու նստած էիր որպես ապացույց՝

Ապրող հարության,

Քո մատերից կաթում քնքշություն

Եվ աչքերիդ մեջ՝

Հիսուսին ծնած չքնախ Մարիամի՝

Շունչը բարության…

Ես խոնարհում եմ գլուխս քո դեմ ու քո կերպարի…

Դու արտացոլանք՝ հայոց մայրերի սուրբ ներաշխարհի,

Դու մեծ հանելուկ, որ չի վերծանվում ու չունի լուծում,

Քո աչքերի մեջ լուսոտ ճամփաներ, բայց ոչ մի ցուցում,

Դու իմ ապացույց Հիսուսի գոյի,

Բարի՜ հայուհի:

loading...

Նմանատիպ նյութեր