Image default
Խոհանոց

Նարինջով Տորթ

Բաղադրությունը
2 մեծ նարինջ
250գր. շաքարի փոշի
4ճգ. նարնջի լիկյոր
250գր. կարագ
4 ձու
մի պտղունց աղ
250գր. ցորենի ալյուր
մի պտղունց սոդա
100գր. նարնջի ջեմ
150 գր. նարնջի շաքարած շերտեր
100-150գր. շոկոլադ
Պատրաստման եղանակները
Նարինջները լվանալ, մաքրել կեղևից, բարակ շերտորեվ կտրատել և դնել մի կողմ:
Նարինջները ճզմել, որպեսզի 150մլ. հյութ ստացվի, ավելացնել 50գր. շաքարի փոշի, տաքացնել մինչև եռալու աստիճան, ավելացնել նարնջի լիկյորը, վերցնել կրակից, ծածկել կափարիչով և թողնել ներծծվելու:
Կարագը տրորել մնացած շաքարի փոշու հետ, ավելացնել ձվերը և աղը, ապա միացնել ալյուրի և սոդայի հետ այնպես, որպեսզի միատարր զանգված գոյանա: Զանգվածը հավասարապես բախշել խորը ձևակաղապարի մեջ (22սմ պարագծով), եփել նախապես տաքացված ջեռոցում 180-200 ջերմության պայմաններում 45 րոպե: Պատրաստի տորթը ձևակաղապարի միջից առանց հանելու ծակծկել պատառաքաղով և ցողել նարնջի օշարակը, ապա թողնել սառչի:
Տորթը պատել ջեմով: Նարնջի շաքարած շերտիկները կիսել, գեղեցիկ դասավորել տորթի մակերևույթին, մի քանի հատիկ թողնելով զարդարելու նպատակով:
Գլազուրի համար: Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, խառնելով ստանալ համասեռ զանգված: Ստացված զանգվածով ծածկել տորթի մակերեսը: Տորթի կողմնային մասերը ծածկել նարնջի շերտիկներով, իսկ վերևում ցանել կեղևի բարակ կտրտանքները:

loading...

Կարդացեք նաև

Բլինչիկ Վագրիկներ

Աղցան «Երևանյան»

Կոլոլակով և կաբաչկայով ապուր:

admin