Image default
Զարմանազան

Նոր վիդեոխաղ «The Black Eyed Peas Experience»

Ֆրանսիական Ubisfot ստուդիան ստեղծել է վիդոխաղ, որը ստեղծվել է ամերիկյան The Black Eyed Peas հիփ-հոփ խմբի մոտիվներով: Խաղի առաջին թրեյլերը հայտնվել է YouTube-ում:

Հիթերի թվում, որոնք կհնչեն խաղում, կլինեն “I Gotta Feeling” և”Rock The Party”:

The Black Eyed Peas Experience խաղի թողարկման հստակ ժամկետը պարզ չէ:

2010 թվականին Ubisoft ստուդիան թողարկել է Մայքլ Ջեքսոն նախագիծը` Michael Jackson: The Experience: Թերևս նախագիծը արժանացավ լուրջ քննադատությունների, այդ թվում նաև այն պատճառով, որ չէր կարողացել համաձայնության գալ իրավատերերի հետ և օգտագործել էր Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակներից ոչ օրիգինալ օրինակներ: Սակայն առևտրային շուկայում խաղը հասավ խոշոր արդյունքների:

Նախատեսվում են արդյոք նոր նախագծեր, ստուդիան չի հայտնում:

The Black Eyed Peas ամերիկայն հիփ-հոփ խումբը ձևավորվել է 1995 թվականին: Այժմ խումբն ունի վեց ալբոմ, որոնցից վերջինը` «The Beginning», թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին:

Իսկ ֆրանսիական Ubisoft ստուդիան զբաղվում է վիդեոխաղերի ստեղծմամբ 1986 թվականից: Այժմ նրա կազմի մեջ են մտնում ստուդիաներ աշխարհի 20 երկրներից:

Ubisoft-ի ստեղծած խաղերից են Assassin’s Creed, Splinter Cell, Ghost Recon, Prince of Persia և այլն: Այս ընկերությունը համարվում է ամենախոշոր վիդեոխաղեր արտադրողներից մեկը:

 

loading...

Կարդացեք նաև

Կա՞ն արդյոք այլմոլորակայիններ

admin

Սովորություններ, որոնցից պետք է ազատվել, եթե ցանկանում եք դառնալ հաջողակ

admin

Շուրթերը հուշում են սեքսուալության մասին