‘Նվիրում եմ իմ լավ ընկեր է. Յ.-ին’

1973835_710252709026387_302640081_oԱնունդ կքած դողացող շուրթիս՝
Ծնկի եմ եկել առաջն Աստծո,
Ես շատ կուզենամ, որ իմ պես որդիս՝
Քո դստրեր անունը շշնջա փառքով,
Ու իմ աչքերը, որ թաց են մի քիչ՝
Քեզ առած իրենց պատկերացման մեջ՝
Թացոտվում կրկին ու լաց են լինում՝
Քո քնքուշ լույսի վնասման վախից…
Չգիտեմ հեռու որ մոլորակից
Ուսերիս իջել մի անհուն թախիծ՝
Ու գրկել է ինձ, ու բաց չի թողնում,
Ու թեկուզ հիմա, երբ արդեն գիտեմ,
Որ քո հրաշքը Աստծուց է, որ կա,
Ես միևնույնն է ուզում եմ ննջել,
Որ երազիս մեջ քո պատկերը գա,
Ու թեկուզ գիտեմ, որ դու էլ մարդ ես,
Բայց հավատում եմ քո հեռվից գալուն,
Հավատում եմ ես այն լեգենդներին,
Ըստ որոնց մարդը հրեշտակ է դառնում,
Հավատում եմ ես, որ քո աչքերում
Կան հազարամյակներ վնասված լույսեր,
Կան հեռվում կորած սիր քաղաքներ…
Ու հավատում եմ, որ քեզ հիշելիս
Այն դողը, որ ունենում եմ գլխապտույտով՝
Գալիս է միայն ու միայն վերից,
Օրհնված վերից երկրի պտույտով,
Ու թեկուզ գիտեմ, որ բարդ կլինի՝
Քեզ հասկանալ այն ինչ իմ մեջ է,
Սակայն իմացիր, որ Մարիամն ինքը
Քո աչքերով նայում է ինձ անվերջ…

loading...

Նմանատիպ նյութեր