«Նրանց ժպտացող աչքերը փոխհատուցում են ամեն հոգնություն»

Մեծամորի «Սուրբ Ղազար» համայնքային զարգացման կենտրոնի վարքային որոշ խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր ավելի շատ ունեն սիրո, ուշադրության և խնամքի կարիք, այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, կենտրոնի սոցիալական աշխատող Սվետա Ավետիսյանի ուղեկցությամբ մասնակցեցին Երևանում մանուկների տոնին նվիրված միջոցառումներին: Երեխաները օգտվեցին անվճար ատրակցիոններից, հյուրասիությունից, այցելեցին կենդանաբանական այգի, այնուհետև ուղևորվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին օրհնություն ստանալու:
Երեխաները չափազանց տպավորված էին, քանի որ կենդանաբանական այգում նրանք հանդիպեցին Հանրապետության նախագահին, ով անձամբ ձեռքսեղմումով ողջունեց կենտրոնի սաներին:
Չնայած ուղևորությունը նման երեխաների հետ դժվար է և պատասխանատու, սակայն Սվետա Ավետիսյանը նշեց, որ երեխաների ստացած բավականությունը, նրանց ժպտացող աչքերը փոխհատուցում են ամեն հոգնություն ու դժվարություն:
Ուղևորությունը տրանսպորտով ապահովել էր Մեծամորի քաղաքապետարանը:

loading...

Նմանատիպ նյութեր