Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Շնորհավոր Տոնդ Արցախ

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: 1991թ. դեկտեմբեր 10–ին՝  Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո՛» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%ը (108615 մարդ): Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

Արցախն իր անկախության համար թանկ վճարեց: Աննկուն հայորդիներն իրենց արյամբ պահեցին Արցախի անկախությունը, այն հավատով որ այսուհետ, դարեր շարունակ միմիայն հայն է ապրելու այդ հողի վրա:  Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար: Ադրբեջանի բանակը 75-80 հազար: Սակայն հայերը կարողացան հետ շպրտել թշնամու գրոհը և ազատագրել Արցախը:  Հայկական ուժերի վճռական գործողություններին թշնամին չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար խնդրեց, որը կնքվեց  1994 թվականի Մայիսի 12-ին: Պատերազմի արդյունքում հայերը ունենցան 5 հազար զոհ (ինչպես նաև` հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները` 40 հազար զոհ:

 

Անկախության 20 տարիները իրենց դրական հետքն են թողել Արցախցու կյանքում: Զարգանում է Արցախ աշխարհը ի հեճուկս իր թշնամու: Այսօր միայն դառը հուշեր են մնացել այն տարիներից, երբ ռումբերը պայթում էին մարդկանց գլխավերևում: Այսօր Արցախցին առաջվա նման հաստատուն է կանգնած իր հողի վրա ու միշտ պատրաստ է պաշտպանել իր խաղաղությունը  իր որդիների արյամբ:

 

Շնորհավոր տոնդ Արցախ:

Ամսագիր.am

loading...

Կարդացեք նաև

9-րդ զանգվածում հմայիչ մանյակը խուճապ է առաջացրել

Սուսի Միսակյան

Ապագայի մասնագիտությունները

Սուսի Միսակյան

Ինտերնետը և ամուսնական կյանքը

Սուսի Միսակյան