Image default
Մշակույթ

«Ոսկե Ծիրան» 8-րդ կինոփառատոնի բացումը(Ֆոտոշարք)

Այսօր  տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի բացումը: Նախատեսված ժամը 19:00-ի փոխարեն կինոաստղերը կարմիր գորգով անցան ժամը 20:00-ից ուշ . անձրևի՞,  թե՞ լարված սպասումը կրկնապատկելու նպատակով, պարզ չէ:

Ուժեղ քամու պատճառով հյուրերից ոմանք գորգի վրայով ոչ թե քայլեցին, այլ վազեցին: Միջոցառման «գորգային» մասը վարում էր Արթուր Բախտամյանը: Թերևս նրան տրամադրված միկրոֆոնից գորգով անցնող  ոչ բոլոր կինոդեմքերի անունները հնչեցին:

Իսկ դահլիճում միջոցառումը  վարում էր Սերժ Ավեդիքյանը: Բացման խոսքն ասաց «Ոսկե Ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով խոստովանեց, որ իր պատրաստած մեծ ելույթը չի հնչեցնի, քանզի  հասկացել է, որ շատ արագ է խոսում և քչերը նրան կհասկանան:

Հ. Խաչատրյանը նշեց նաև, որ տարեցտարի հովանավորին տրվող պարգևը դարձնում են թանկարժեք, չնայած մյուս տարի չգիտեն ինչ նվիրեն Ռալֆ Երիկյանին, քանզի այս անգամ արդեն  նրան ադամանդե շքանշան պետք է հանձնեն:

Ռալֆ Երիկյանն էլ իր հերթին շեշտեց, որ այս նվերը իրեն անհարմար վիճակի մեջ դրեց, քանի որ իրեն պարտավորված պիտի զգա մյուս տարի ևս հովանավորել փառատոնը:

Ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կարևորելով այս փառատոնի նշանակությունը: Իսկ մշակույթի նախարարուհուն, ինչպես ավելացրեց վերջում հաղորդավար Սերժ Ավեդիքյանը , մոռացել էին ողջունել:

Փառատոնի բացման արարողության ժամանակ, իր խոսքերով ասած «չվաստակված» մրցանակ շնորհեցին պատվավոր հյուր Ֆաննի Արդանին:

Ոսկե Ծիրան կինոփառատոնի սկիզբն ազդարարեց Աբաս Քյառոսթամիի ֆիլմը:

loading...

Կարդացեք նաև

Բրեթ Փիթթը կազատի կոլումբիական ռազմագերիներին

Մադոննայի ֆիլմը կներկայացվի «Օսկարի»

Սուսի Միսակյան

Մելին Մոնրոյի պոռնոֆիլմը չի վաճառվել

Սուսի Միսակյան