Image default
Հասարակություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժին առավոտից բերման ենթարկված 14 ուսանողներին բաց չեն թողնում. փաստաբան

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվող ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին եւ նրա պաշտպան Արաքս Մելքոնյանին այս պահին թույլ չեն տալիս դուրս գալ ոստիկանությունից: Այս մասին  հայտնում է փաստաբան Արաքս Մելքոնյանը:

«Առավոտյան 8:15-ին Դավիթին եւ այլ ուսանողների բերման են ենթարկել Իսահակյանի արձանի մոտից եւ մինչեւ հիմա բաց չեն թողնում: Իրենց պատճառաբանությունն այն է, որ քրեական գործի համար նյութեր են նախապատրաստում, եւ մինչեւ հիմա ուսանողներին բաց չեն թողնում»,- ասաց պաշտպանը:

Արաքս Մելքոնյանը նշեց, որ այս պահին Նոր Նորքի ոստիկանության բաժնում 14 ուսանող կա բերման ենթարկված: Բոլորը բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու եւ վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 29-ն է:

Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով. այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները:

loading...

Կարդացեք նաև

«Մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան». Լևոն Մկրտչյան

admin

«Փորձեք մարսել այս թվերը». Էջմիածնի քաղաքապետն ապշած է քաղաքում կատարված չարաշահումներից

admin

Հաղթանակների օր. Մայիսի 9

admin