Image default
Շոու բիզնես

Ջոլիի ու Փիթթի հարսանիքի վարկածը

Ամերիկյան InTouch ամսագիրը քաջություն է ունեցել ոչ միայն հայտարարել, որ Ջոլիի և Փիթի պսակադրությունը կկայանա, այլև նշել է կոնկրետ ամսաթիվ հարսանիքի համար:

Խմբագրությունը վստահ է, որ հարսանիքը կկայանա սեպտեմբերի 23-ին` Պրովանսում, Ֆրանսիայի հարավարևելյան մասում:

«Նրանք պատրաստվում են պսակադրվել Château Miraval մատուռում»,-ցիտում  է ամսագիրը զույգի ընկերոջ խոսքերը, ում անունը չի նշվում:

Եթե հավատանք ամսագրում գրվածին, ապա ամուսնության վկաները կլինեն Դուգը` Փիթթի եղբայրը և Անջելինայի օգնականը`Գոլայնը:

Ավանդության համաձայն հարսնացուին կուղեկցի հայրը` Դժոն Վոյտը:

Հիշեցնենք, որ այս ընթացքում Անջելինա Ջոլիի և Բրեթ Փիթթի հարաբերությունների մասին գրող թերթերը վերնագրերում նրանց ամուսնացրեցին ու բաժանեցին բազմաթիվ անգամներ:

Գուցե այս անգամ մամուլը չի սխալվում և սեպտեմբերի 23-ը մտնի կինոմատոգրաֆիայի պատմության մեջ:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Լեդի Գագա «You and I»` Կորցրած սիրո պատմություն

Սուսի Միսակյան

Քրիստինե Պեպելյանի տեսահոլովակը՝ նվիրված ամուսնուն

admin

Անի Պետրոսյանը գեղեցիկ Ձյունանուշ է

admin