Ջուջոյի ելույթը «Հայաստանի Ձայնը» նախագծում

10475927_308591812667047_7340213927547884344_nԱրմենիա հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայաստանի Ձայնը» հեռուստանախագծի ժյուրին  շարունակում է կույր լսումների միջոցով հայտաբերել հզոր ձայնանային տվյալներո տաղանդավոր անձանց :

Այսօր նախագծում որպես հերթական մասնակից հանդես եկավ նաև Ջուլիետա Գրիգորյանը(բեմական անունը` Ջուջո), ով 2005թ-ից հանդիսանում է հայտնի «Ջեզլ» ջազ-փոփ խմբի երգչուհի և  արդեն  հասցրել  իր ուրույն տեղը գրավել խմբում :

Երգչուհին սովորել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում,   ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, զբաղվում է սպորտով, պարով, ինչպես նաև լուսանկարչությամբ:

Իր գրավիչ խենթությամբ աչքի ընկնող բազմաշնորհ այս երգչուհին «Հայաստանի Ձայնը» նախագծի «կույր լսումներ» փուլի իր փայլուն ելույթով   հիացրեց թե  մարզիչներին, թե հանդիսատեսին:

Հայկոն առանց վարանելու սեղմեց կոճակը` ընտրելով Ջուլիետային  որպես իր թիմի մասնակից և իր թիմը համալրեց ևս մեկ տաղանդավոր երգչով:

Վայելեք  Ջուջոյի անկրկնելի կատարումն այստեղ՝

loading...

Նմանատիպ նյութեր