Image default
Մշակույթ

Ռուս աղջիկները Բրայթն Բիչում. նոր հեռուստաշոու

Tht Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում նկարահանվում է ռեալիթի շոու ռուս էմիգրանտ աղջիկների մասին, Բրայթն-Բիչում:

Russian Dolls (Մատրյոշկաներ) սերիալի հերոսուհիները կլինեն Նյու Յորքի ռուսական համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են անոնսներում, ֆիլմը կպատմի կյանքի արագացող տեմպի մասին, սովորական կանանց ու տղամարդկանց մասին, որոնք ապրում են, սիրում, սեքսով զբաղվում և քրտնաջան աշխատում են:

New York Post-ը տեղեկացնում է, որ կներկայացվի ոչ միայն ռուս համայնքի երիտասարդ ներակայացուցիչների կյանքը, այլև մեծահասակների:

Պերսոնաժներից մեկը կլինի 34 ամյա Մարինան, որը իրականում ամուսնու հետ ղեկավարում է Բրայթն Բիչի «Ռասպուտին» գիշերային ակումբը:

Սերիալում կհայտնվի նաև 56 ամյա Եվան:

Կարծիք կա, որ Russian Dolls-ը կլինի «Լողափ»(Jersey Shore) կրկնօրինակը, որը պատմում էր Նյու Ջերսիում ապրող իտալացիների մասին:

Դեռևս ցուցադրության համար նախատեսված է հեռուստաշոուի 12 սերիա:

Պրիմիերան կկայանա Օգոստոսոսի 11-ին Lifetime TV հեռուստաալիքով:

 

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

«Միլիոնատերը ետնախորշերից» կխաղա նոր սերիալում

Հայաստանը տուգանվել է “Եվրոտեսիլին” չմասնակցելու համար

admin

Նկարների ցուցահանդես Արագածավան գյուղում

admin