Image default
Մշակույթ

Սահմաններից դուրս. Ցուցահանդես ՆՓԱԿ-ում

Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնը շարունակում է ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների ձևաչափերից դուրս ստեղծագործություններ:

Այս անգամ ստեղծագործությունները բառի բուն իմաստով սահմաններից դուրս էին:

Ներկայացված էին Անժելայի գեղանկարները և Արևիկի  քանդակները:

Աղջիկները ընկերուհիներ են ու նրանց միավորում է արվեստը, նրանք ունեն միանման մտքեր, թերևս արտահայտում են տարբեր կերպ:

Ցուցահանդեսի գաղափարը Անժելային էր, ով արդեն ութ տարի է ինչ ՆՓԱԿ-ում ներկայացնում է աշխատանքներ, սակայն սա նրանց  առաջին համատեղ ցուցահանդեսն է:

Աղջիկները երկուսն էլ մի բան են երազում` ազատ լինել, չսահմանափակվել ոչ մի չափանիշով, որպեսզի հասնեն ավելին:

Դասական, ավանդական նկարչությունը հարգում են, սակայն չեն կրկնօրինակում, չեն ոգեշնչվում, քանի որ նրանք եղել են հանճարներ, սակայն դա արդեն արված է նոր ուղղություն, նոր շարժում է հարկավոր:

Անժելան Հայաստանում գնահատված նկարիչներ չի տեսնում, հաճախ հանդիպում է միայն հիասթափված ստեղծագործողներ. «Ծանոթներիցս շատերը ունեն նկարչական կրթություն, ստեղծագործում են, սակայն մատուցող ու վաճառող են աշխատում , որպեսզի վաստակեն ներկերի փողը, այնպես որ Հայաստանում նկարչությունը մասնագիտություն չէ, քանի որ շատ տաղանդավորներ մնում են դռների ետևում»,-դժգոհեց Անժելան:

Աղջիկների ստեղծագործություններում կանացի քնքշություն չկա, նրանք խուսափում են սեռականությունից. «Իմ քանդակներին հաճախ վերագրում են տղամարդկային կոպտություն և դա ինձ դուր է գալիս, արվեստագետը արվեստագետ  է, անկախ սեռից»,- կարծում է Արևիկը:

Երկուսն էլ խոստովանեցին, որ վախենում են մտածել ամուսնության մասին, քանի որ վախենում են սահմանափակվելուց, ստեղծագործելու համար ժամանակ չգտնելուց:

Թե՛ Արևիկը թե՛ Անժելան նպատակ ունեն Հայաստանից դուրս ներկայանալ, կարևոր չէ որտեղ, կարևորը գնահատված լինեն:

Ցուցահանդեսին կտևի մինչև այս ամսվա 23-ը:

loading...

Կարդացեք նաև

Գաղտնի թղթապանակ. Ակսել Բակունց. YerkirTV

admin

«Միլիոնատերը ետնախորշերից» կխաղա նոր սերիալում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգները Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

admin