«Սիրահարված Տաքսիստը»

10333666_236846249837730_136205612627327307_o«ԱԶԱՏ ԹԱՏՐՈՆ» թատերախումբը ներկայացնում է.
«Սիրահարված Տաքսիստը» զվարճալի ներկայացումը.

Դերերում›՝

Դավիթ Թադևոսյան
Աննա Հարությունյան
Ռոզի Ավետիսովա
Մարի Գրիգորյան
Արմեն Մարգարյան
Սարգիս Հակոբյան

«Սիրահարված տաքսիստը» կատակերգական ներկայացում է, որտեղ հերոսները, անկախ իրենց կամքից, հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում և ավելի ծիծաղելի կերպով դուրս գալիս այդ իրավիճակներից: Գլխավոր հերոսը՝ Ջոն Սմիթը, ունի երկու կին, ովքեր ապրում են զուգահեռ փողոցներում: Նա խստորեն հետևում է կանանց այցելության իր գրաֆիկին, այնպես, որ երեք տարվա ընթացքում, ոչ մեկը, ոչ էլ մյուսը երբեք առիթ չեն ունեցել կասկածելու: Բայց մի օր հերոսը որոշում է ավազակներից փրկել մի տատիկի և, դժբախտաբար, ընթացքում գլխին հարված է ստանում կանացի պայուսակով: Գիշերվա ընթացքում նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ տալիս է մի տան հասցեն և ոստիկանատանը, որտեղ էլ սխալմամբ տալիս է մյուս տան հասցեն: Առավոտյան, հայտնվելով գեղեցկուհի Մերիի գրկում, նա հասկանում է, որ խախտել է իր գրաֆիկը և, որ այժմ պետք է լիներ ոչ պակաս գեղեցկուհի Բարբարայի մոտ: Նա ամեն կերպ փորձում է շտկել այդ անհեթեթ իրավիճակը, սակայն ապարդյուն… Գործին խառնվում են ոստիկանությունն ու լրագրողները…

 

Ներկայացումը տեղի կունենա մայիսի 15-ին, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի շենքում, Ժ. 19:30, Տոմսերի արժեքը 1500-3500 դր , հեռ. 094 286 333,  ԱՌԱՔՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ:

loading...

Նմանատիպ նյութեր