Image default
Հասարակություն

Վեճեր: Ի՞նչպես վիճել

Վիճել ևս պետք է կարողանալ և դրանում մեզ օգնում է կոնֆլիկտոլոգիայի խորամանկ գիտությունը:

Եթե ձեր կինը ծախսել է ամբողջ խնայողությունը հոբելյանական երեկույթի համար, ապա նախ և առաջ մտածեք այն մասին, թե ինչո՞ւ է նա այդ արել: Գուցե դուք եք հենց մեղավորը: Գուցե բավական ժամանակ չեք հատկացրել նրան: Թերևս դա ամենալավ ճանապարհը չէր ուշադրություն գրավելու, սակայն փորձեք նայել խնդրի արմատներին:

Ըստ հոգեբանների, դա լոկ ուշադրություն գրավելու համար կարող է արվել:

Ձեր ամուսինը մոռացել է ձեր ծանոթության օրվա առիթով շնորհավորել: Մի շտապեք նրան կասկածել մեկ այլ  նոր ծանոթության օր մտապահելու մեջ: Փորձեք հաշվել, թե նա քանի բան է հարկադրված մտապահում աշխատավայրում կամ կենցաղային խնդրիները կարգավորելիս:

Շոկային թերապիան երբեմն գործում է հրաշքներ:

Պատահում է, որ շատ խնդրիներ չեն  լուծվում առանց կոնֆլիկտի:

Սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր խնդրի լուծումը աղմուկն է:

Հիշեք, որ հաճախ պետք է  մի կողմ քաշվել և պրոբլեմը դիտարկել ուրիշ տեսանկյունից:

Ամենակարևորը առանց խուճապի վերաբերվել իրավիճակին:

Մասանգետները կարծում են, որ կողմը կամ կողմերը չեն ուզում զիջել, գնալ փոխզիջումների և առհասարակ լսել դիմացինին:

Կա մի հակադիր մեթոդ կոնֆլիկտերի դեպքում` դիմադրության բացակայություն, բացարձակ պասիվություն: Սա իհարկե միանգամայն դրական չէ, քանի որ այդպես կարող եք հրահրել վիճաբանության երկրորդ ալիքը:

Ամենից լավն այն է, որ դուք ձեզ պահեք ավելի կոնստրուկտիվ:

Ամենաճիշտն այն է, որ դուք վեճերի ժամանակ լինեք բարեացակամ, լակոնիկ և բանակցության ընթացքում  արտահայտվեք առանց ենթատեքստերի:

Դուք ոչ մի կերպ չե՞ք ուզում զիջել ձեր դիրքերը: Դա որոշ դեպքերում բնական է: Այդ դեպքում ձգտեք այնպիսի լուծում գտնել, որ հնարավորին չափ բավարարի երկուսիդ էլ:

Վեճերից հետո մի մոռացեք կրկնել. « Այնուամենայնիվ սիրում եմ քեզ» :

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Անտառ, թե՞ մանրահատակ. «Չենք լռելու»-ն ահազանգում է

Սուսի Միսակյան

Թյուր կարծիքներ և փաստեր անվանափոխության մասին

Սուսի Միսակյան

Արմավիրի այգու վաճառքը դեկլարատիվ հայրենասիրության դրսևորում է…

Սուսի Միսակյան