ՎԻԵՆՆԱ ԳԱԼԱ

 unnamedԴեկտեմբերի 20-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աննախադեպ մի նախագծով՝ ՎԻԵՆՆԱ ԳԱԼԱ համերգով, որին կմասնակցեն սոպրանոներ` ՀՀ վաստ.արտիստ Անահիտ Մխիթարյանը և Աննա Րիանը (Ավստրիա):
Ավստրիացի հանրահայտ կոմպոզիտորների հայր և որդի Շտրաուսների,Ժոզեֆ Շտրաուսի, ինչպես նաև Էմիլ ՎալդտեյֆելիՖրանց ԼեհարիՖրանց ՍուպպեիՌուդոլֆ Սյեժինսկիի հրաշալի երաժշտությունը կհնչի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ, Ավստրիայից ժամանած հայտնի դիրիժոր`Վոլֆգանգ Գրյոսի ղեկավարությամբ:
Համերգի նպատակն է` հանրահայտ վիեննական պարահանդեսի ավանդույթները ներդնել Հայաստանում և յուրաքանչյուր տարի Ամանորի շեմին հայ հանդիսատեսին նվիրել հիասքանչ երեկո:
Հանդիսատեսի ներկայությունը` երեկոյան զգեստով և պարահանդեսին հարիր այլ աքսեսուարներով (այդ թվում՝ դիմակ) կլրացնի հրամցվող վիեննական բարձրարվեստ երաժշտությունը՝ ստեղծելով պարահանդեսային մթնոլորտ:
Այս երեկոյի ամբողջ հասույթը տրամադրվելու է «ԱՎԵ» միջազգային բարեգործական հիմնադրամի «Դոմուս» ծրագրին:
Տոմսերը վաճառվում են օպերային թատրոնի տոմսարկղում՝ 53 33 91,
56 58 03 (Մաշտոցի պող.)
loading...

Նմանատիպ նյութեր