Image default
Շոու բիզնես

Վոլոչկովան եկեղեցում «հարձակվել է» պապարացիների վրա, որոնք լուսանկարում էին նրան սիրեկանի հետ

[mom_video type=”youtube” id=”6m8Cj9sTcDw” width=”602″ height=”368″]

Վոլոչկովան հարձակվել է պապարացիների վրա, որոնք նրան ու նրա սիրեկանին լուսանկարում էին եկեղեցում։

НТВ-ի «Ты не поверишь!» հաղորդումը, որն իր 10-րդ հոբելյանն է նշում, մասնագիտացած է աստղերի կյանքի ինտրիգներն ու սկանդալները բացահայտելու ասպարեզում։

Հերթական հաղորդման համար լրագրող Սվետլանա Կուրիցինան՝ հայտնի Սվետան Իվոնովոյից, օպերատորի հետ միասին փորձել է նկարահանել Վոլոչկովային եկեղեցում, որտեղ բալետի պարուհին եկել էր իր երկրպագուի՝ 40-ամյա Միխայիլ Լոգինովի հետ։ Եկեղեցում Նաստյան այդ ընթացքում շատ կարևոր գործով էր զբաղված։ Ոչ, բարեբախտաբար, նա խորանի մոտ շպագատ չէր իջնում, այլ սելֆի էր անում իր սիրեկանի հետ՝ սրբապատկերների մոտ կանգնած։ Ու նրան դուր չէր եկել, որ պապարացիները ականատես են դարձել այդ «ինտիմ» զբաղմունքին։

Նաստյան բարկացած սկսել է կշտամբել նրանց․

«Թեժ լուրերի հետևից վազելու փոխարեն զանգահարեք ու նախազգուշացրեք,- բղավում էր Վոլոչկովան,- Իսկ ձեր այդ ծրագրին հայտնի մարդկանցից ոչ մեկն այլևս չի մասնակցելու, քանի որ դուք չեք կարող լուսաբանել մարդկանց կյանքը, դուք ամեն ինչ սկանդալի եք վերածում։ Դուք դարանակալում եք, բռնացնում, թե ինչպես եմ ես եկեղեցում լուսանկարվում Միշայի՝ իմ սիրելի մարդու հետ, թաքուն լուսանկարում եք ինձ մեջքի հետևից, իսկ հետո հենց ինձ են դրա համար դատապարտում։ Ու դա Ձեր ստորությունն է, իսկ իմ՝ արժանիքը»,- հայտնել է Վոլոչկովան։

loading...

Կարդացեք նաև

Ավրիլ Լավինի վրա հարձակվել է երկրպագուն(վիդեո)

admin

Exclusive! RITA ORA – How We Do (Party) + Lyrics

admin

Կոմիքս Մադոննայի մասին

admin