<

Տեղանուններ: Ինչու են այդպես կոչվել

ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ – կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։
ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ – հայտնագործել է պորտուգալացի Դինիշ Դիաշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։
ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ – գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։
ԿԱՐՄԻՐ ԳԵՏ – Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։
ԿԱՐՄԻՐ ԾՈՎ – ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահան­գիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյդան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույնից։
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ – կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստո­նեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։
ՀՐՈ ԵՐԿԻՐ – հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո եր­կիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորու­թյան մոտ։
ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ – գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախա­լեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։

ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ – անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխ­վում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։
ՄԵՌՅԱԼ ԾՈՎ – անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։
ՆԵԽԱԾ ԾՈՎ – մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշա­նակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։
ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ – Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրա­կետն է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Պորտուգալացի ծո­վագնացները դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները, վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ)։
ԱՐՋԻ ԿՂԶԻ – գտնվում է Բարենցի ծովում, Նորվեգիայի տարած­քում, զբաղեցնում է 180 քառ. կմ տարածք, բարձրությունը մինչև 536 մ։ Կղզին հայտնագործել և անվանակոչել է Վ. Բարենցը 1596 թվակա­նին։ Կղզին անվանել է Արջի նկատի ունենալով, որ այնտեղ ինքն սպանել Է սպիտակ արջ։
ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ – Բաբ Էլ-Մանդեբի նեղուց, անվանումն առա­ջացել է արաբերեն բաբ-դուռ, դարպաս և մանդիբ-վիշտ, արցունք բա­ռից, նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը, նավա­բեկումները։ Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազա­գույն խորությունը 31 մ։
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՈԱՆԿՅՈՒՆԻ ■ Ատլանտյան օվկիանոսի Բերմուդ– յան, Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը, որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով։
ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ – Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմա­նագլխին, լայնությունը մինչև 150 մ։
ԶԱՏԿԻ ԿՂԶԻ – հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, Չիլիի տարածքում։ Տարածությունը 165.5 քառ. կմ, բարձրու­թյունը 539 մ, այստեղ է Ռանո Արսի հրաբուխը։ Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5– ին զատկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվա­նել է Զատիկի (իսպաներեն պասկուս), պոլինեզացիներն այն անվա­նում են Ռապանուի։

Նյութը կազմեց Վան Սեդրակյանը

трафик на сайт купить
loading...

Related posts