Արդյո՞ք պարտադիր է ցերեկային քունը երեխայի համար

 Սովորաբար, մինչ 4 տարեկան երեխաները քնում են նաև ցերեկները: Քնի տևողությունը, ինչպես նաև այն տարիքը, երբ այդ սովորությունն անհետանում է, բոլոր երեխաների մոտ նունը չեն:

Այս թեմաին մենք անդրադառնում են զուտ այդ տարբերության վրա ուշադրություն գրավելու նպատավով:

Ծնորղները սխալվում են  կարծելով, որ երեխաները ցերեկները գոնե մի որոշ ժամանակով պետք է քնեն:

Յուրաքանչյուր երեխա ցերեկային քնի իր պահանջն ունի: Բնական է, որ մինչև կյանքի երկրորդ տարին փոքրիկը երկար է քնում նաև ցերեկը, բայց հետագայում նա այդ սովորությունը կարող է պահպանել կամ թողնել:

Ծնողը ոչ մի վատ բան չի անում, երբ երեխային պառկեցնում է քնելու, սակայն այդ քունը պարտադիր համարել չի կարելի:

Քնի չափ օգտակար արդյունք կարող է տալ նաև որևէ հանգիստ զբաղմունք:

Ահա այն հիմնական եզրակացություններն  այն մասին, թե ինչու ցերեկային քնին մեծ նշանակություն տալու կարիք չկա:

1. Ծնողի և երեխայի միջև կոնֆլիկտ չի առաջանում:

2.Երեկայի մոտ նույնպիսի տհաճ վերաբերմուք է առաջանում նաև գիշերային քնի նկատմամբ:

Քանի որ երեկոյան փոքրիկին քնեցնելու պահն առանց այդ էլ կապված է զանազան դժվարությունների հետ, ավելի լավ է նոր բարդություններ չստեղծել:

Ամենաիմաստուն տարբերակն է՝ վարվել այնպես, ինչպես սնվելու հետ կապված դժվարությունների դեպքում: Երեխան խնդրում է կերակրել իրեն, երբ քաղց է զգում և քնում է, երբ հոգնածություն  է զգում:

Այնպես որ, սիրելի ծնողներ, մի պատժեք և մի թույլ տվեք, որ երեխային մանկապարտեզում պատժեն քնել չցանկանալու պատճառով:

 

Ալան Ֆրոմ

loading...

Նմանատիպ նյութեր