Փնտրվում է տղամարդ: Երևանի պետական կամերային թատրոն

Փետրվարի 24 -ին և 25 -ին Երևանի պետական կամերային թատրոնում
Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000, 2500, 3000 դրամ
Հոգեբանական դրամա՝ մեկ գործողությամբ
Ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի:
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան։

 Այս հոգեբանական դրաման սիրո որոնման պատմություն է։ Թեպետ անվերադարձ անցել են սիրո և ռոմանտիկայի ժամանակները, բայց հերոսներն անվերջ որոնումների մեջ են։
Հուզիչ ու զվարճալի Բեատրիսն իր լքված դղյակում, իր հորինած հեքիաթում առանց հուսահատվելու խաղում է չապրած զգացմունքները, իսկ սկզբունքային ու ծայրահեղ ժանն անզուսպ համառությամբ պաշտպանում իր միանձնությունն ու բացարձակ ազատությունը։ Միևնույն ժամանակ երկուսն էլ պատկերացում չունեն ճշմարիտ սիրո մասին։
Այստեղ տղամարդու և կնոջ բախումները հասնում են իսկական աբսուրդի և բարի ավարտին փոխարինում է կրկին փնտրելու, կրկին գտնելու դաժան փորձությունը… Եվ այդպես շարունակ, քանի դեռ կյանքն է շարունակվում…

Սկիզբը` 19:00:

loading...

Նմանատիպ նյութեր