Image default
Հասարակություն

Փոխե՞լ աղջկական ազգանունը թե՞ ոչ

Մինչև ամուսնանալը երբեք չեք առնչվի այդ խնդրին, սակայն սա առաջին խնդիրն է, որ ծագում է նորապսակների միջև Զագս մտնելուց առաջ:

Թերևս այժմ եկեղեցուց հետո նորապսակները անմիջապես  հարսանյաց սրահ են գնում  և դրան նպաստում է հատկապես այն  ժամկետը, որը տրվում է Զագսում նորապսակներին ավելի հստակ որոշելու, խորը մտածելու համար (ըստ մինչ այժմ գործող օրենքի  մեկ ամիս մինչև ամուսնությունը):

Խորհդային միության տարիներին կար աղջկական ազգանունը պարտադիր փոխելու ավանդույթը, որը շատ ընտանիքներում պահպանվում է մինչ օրս:

Օրենքով պարտադրվում էր միայն սահմանապահ զորքերում ծառայող զիվորականների կանանց հրաժարվել իրենց աղջկան ազգանուններից:

Այժմ Հայաստանում նման պարտադրանք չկա, ազգանունը փոխվում է միայն զույգերի համաձայնությամբ:

Իսկ ինչպե՞ս են գալիս այդ համաձայոնությանը: Ի՞նչպես է որոշում փոխել ազգանունը թե ոչ: Եվ առհասարակ կա իմաստ ազգանունը փոխելու մեջ:

Պատասխանում են երիտասարդները:

Լուսի Սարգսյան-Ես ճիշտ չեմ համարում, իմ կարծիքով դա ձևական բնույթ է կրում, քանի որ ազգանվան մեջ էլ անհատականություն է երևում: Ինչո՞ւ հրաժարվել արմատներից և վերցնել ամուսնու արմատները….այն դեպքում երբ երեխան արդեն դա վերցնւմ է:

Արմինե Գրիգորյան– Այո, ազգանունը փոխել պետք է: Առաջին հերթին դա շատ գեղեցիկ է, օրինակ երբ ասում եմ «Տեր և Տիկին Գրիգորյաններ» . շատ  բարեհունչ է, և իր մեջ կարծես ընտանիքի  միասնության գաղափարն է ամփոփում:

Այդպիսով դու իհարկե չես դավաճանում արմատներիդ: Ի վերջո դու արդեն մեկ այլ ընտանիքի մասնիկ են և այդ ընտանիքին չդավաճանելու խնդրին ունես:

Գոռ Միսակյան– Դա պետք է իգական սեռի ներկայացուցչի համաձայնությամբ և ցանկությամբ լինի: Շատ հաճախ դա հնարավորություն է անբարեհունչ, տգեղ ազգանունից հրաժարվելու: Իսկ եթե այդ պարագան չէ և նա սիրում է իր ազգանունը, ապա ես երբեք չեմ բռնանա:

Մարգար Քոլյան- Ինչո՞ւ փոխել: Ազգանունը ազգակցական կապն է ցույց տալիս: Իսկ ամուսնանալուց հետո հո կինը չի՞ կտրվում իր ազգից, նա մնում է նույն ազգից, որից սերում է: Ու բացի այդ թղթաբանական քաշքշուկների մեջ է գցում այդ գործընթացը: Իսկ ընտանիքի միասնության, ամրության մեջ դեր չունի այդ մանրուքը, քանի որ ընտանիքը միավորում է Սերը:

Նանե Սերոբյան– Ես ինքս շատ եմ մտածել այդ ուղղությամբ ու միանշանակ պատասխան չեմ գտել: Այնուամենայնիվ այդքան էլ հաճելի չէ գիտակցել, որ անգամ քո ազգանունը քոնը չի, ելնելով քո կին լինելուց:

Ամեն դեպքում կարծում եմ, եթե կինը ինչ-որ կոնկրետ պատճառ չունի աղջկական ազգանունը չփոխելու համար, գուցե ճիշտ է, որ փոխի:

Քանի որ դա ֆորմալ բնույթ է կրում, և նա այդպես միայն որոշակի տեղերում հանդես կգա: Իսկ սոց.ցանցերում կամ եթե լրագրող է իր հոդվածներով, կարող է ներկայանալ իր աղջկական ազգանունով:

Սուսաննա Հեվն– Պետք է լինի երկու ազգանուն ու գրվի գծիկով: Ասենք`Սուսաննա Հակոբյան-Միսակյան, գեղեցիկ է նայվում: Իսկ երեխաները նույնպես պիտի կրեն և հոր և մոր ազգանունը, որպեսզի երկուսի ազգանուններն էլ շարունակվեն:

Սա մի փոքր տոկոսն էր հարյուրավոր կարծիքների, որին  ուշադիր հետևելիս պարզ երևում են տարաձայնությունները:

Այնուամենայնիվ ցանկալի չեն այս թեմայով հարկադրումները և կարևոր է, որ կինը լիարժեք համոզված լինի, որ ուզում է հրաժարվել իր աղջկական ազգանունից:

Սուսի ՄԻՍԱԿՅԱՆ

 

loading...

Կարդացեք նաև

Վարդավառը Գառնու տաճարում (ֆոտոշարք)

admin

Ամանորյա ընթրիք. Ի՞նչ են ուտում Ամանորի գիշերը տարբեր երկրներում

Սուսի Միսակյան

Ի՞նչպես դառնալ լավագույն աշխատողը