Image default
Շոու բիզնես

Քարդաշյանների ընտանեկան ռեալիթի շոուն անորոշ ժամկետով փակվել է

Այս լուրն արդեն «մի՞թե ամեն ինչ այդքան վատ է» շարքից է: Հայտնի է, որ Քանյե Ուեսթը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է, նրա հետ հիվանդասենյակում է ապրում նաեւ Քիմ Քարդաշյանը:

Ռեալիթի շոուի աստղի 39-ամյա ամուսնու վիճակը դեռ լավ չէ, բժիշկների պնդմամբ՝ նա պարանոյա ունի:

Քանյեն, կարծես, ծրագրում էր դուրս գրվել արդեն այսօր եւ մնալ Քարդաշյան գերդաստանի ընտանեկան բժշկի հսկողության տակ:

Ըստ TMZ-ի՝ Keeping Up with the Kardashians ընտանեկան ռեալիթի շոուն անորոշ ժամանակով փակվել է: Հայտնի է, որ մինչեւ տարեվերջ ոչինչ չի նկարահանվի:

Հիմնական պատճառներից նշվում են Փարիզում Քիմի կողոպուտն ու Քանյե Ուեսթի հոսպիտալացումը:

«Այս պահին Քիմը շոուով զբաղվելու ժամանակ չունի: Հունվարին նա նորից կմտածի շոուի մասին: Իսկ առայժմ նա զբաղված է Քանյեով»,- նշել է պարբերականի աղբյուրը:

loading...

Կարդացեք նաև

Ariana Grande & Justin Bieber – Love Me Harder (Live in Miami) (Full)

admin

Ջասթին Բիբերի նոր լուսանկարները. ոճավորումը Լեդի Գագայի

admin

Գրեմմի 2012-ի հաղթողները

admin