Image default
Զարմանազան

Օծանելիք ընտրելը լուրջ գործ է

Օծանելիքը շատ բան կարող է պատմել մարդու մասին, հետևաբար ընտրությանը պետք է մոտենալ շատ հանգամանորեն:

Բնավորությունը և օծանելիքը

Նախասիրությունը, որը մարդիկ տալիս են այս կամ այն բուրմունքին կապ ունի նրանց բնավորության հետ: Հանգիստ բնավորության տեր մարդկանց դուր են գալիս թափանցիկ, թեթև բուրմունքները: Շփվող մարդկանց հաճելի է ծաղիկների, կանաչների թարմ բուրմունքը: Կրքոտ մարդկանց ավելի մոտ են արևելյան համեմուքների, էկզոտիկ ծաղիկների հոտերը: Այսպիսով, եթե ձեզ օծանելիք նվիրեն, կարող եք եզրակացություն անել, թե որ տիպի մարդկանց են ձեզ դասում: Օծանելիք ընտրելուց ուշադիր եղեք, քանի որ շուկայում շատ են կեղծիքները:

Ինչպե՞ս տարբերել:

1. Էժան դեռ չի նշանակում լավ:

Իսկական օծանելիքը պետք է 95% բաղկացած լինի բնական բաղադրիչներից: Դրանց 1 կիլոգրամի արժեքը կարող է գերազանցել 6 հազար դոլարը: Այդպիսի օծանելիքի հոտը կարող է բարձրացնել տրամադրությունը և դրական ազդել առողջության վրա:

2. Գույնը:

Լավ օծանելիքի գույնը լինում է նուրբ վարդագույն, նուրբ երկնագույն, բաց դեղին: Գույն ստանալու համար օծանելիք պատրաստողները օգտագործում են հատուկ ներկված սրվակներ: Կեղծ օծանելիքները սովորաբար ունենում են վառ գույն:

3. Օծանելիքը «ծերանում» է:
Օծանելիքը իր հոտը չի փոխում ամենաշատը երեք տարվա ընթացքում: Հետո հեղուկը թանձրանում է, հոտը՝ ցնդում: Հնացած օծանելիքը կարող է մաշկը այրել:

4. Զննեք տուփը:

Լավ օծանելիքի տուփը միշտ պատրաստված է լինում որակյալ թղթից կամ ստվարաթղթից: Ինքը, սրվակը տեղադրում են կաշվե տոպրակի մեջ կամ փաթաթում են կտորով:

Օծանելիքի անվանումը պետք է լինի առանց որևէ փոփոխոթյան: Ներկայումս ընդունված է փոխել մեկ տառ հայտնի անվանման մեջ և այդպես վաճառել կեղծիքը: Պատահում է, որ օծանելիք արտադրողները տարբերվելու համար հատուկ են սխալ թույլ տալիս: Օրինակ՝ ֆրանսիացի արտադրողները «parfum» բառի վերջում չեն գրում «е» տառը: Եթե ֆրանսիական օծանելիքի տուփի վրա հանդիպեք «parfumе» բառը, ուրեմն, անկասկած, ձեր առջև կեղծիք է:

loading...

Կարդացեք նաև

Հաջողակները ավելի հաջող են դավաճանում

Սուսի Միսակյան

Սուպերգավաթի ամենազվարճալի 10 գովազդները

admin

Հետաքրքիր փաստեր