<

Օձը ստիպել է ավստրալուհուն փակված մնալ ավտոմեքենայի մեջ

Ավտոմեքենայի առջևի ապակու վրա բարձրացած օձը վախեցրել է ավստրալուհուն: Այս մասին հաղորդում է UPI- ը:

Կինը Քվինսլենդի նահանգի Հերմիթ-Պարք քաղաքով երթևեկելիս ավտոմեքենայի դիմապակու վրա նկատել է մի փոքրիկ կանաչ սողունի: Նա կանգնեցրել է մեքենան և սկսել բջջային հեռախոսով նկարահանել օձին: «Նա նայեց ուղիղ աչքերիս մեջ և հանեց լեզուն, – ասում է հեղինակը տեսանյութում,- ես ավելի շատ խուճապի մատնվեցի, քանի որ ուշանում էի և չգիետեի ինչպես դուրս գալ մեքենայից»:

Նա որոշել է միացնել վթարային ազդանշանը և դանդաղ առաջ շարժվել: Այդ ընթացքում զանգել է գործընկերներին: Նրանցից մեկը օգնության է եկել: «Նա մոտեցավ, դուրս եկավ իր մեքենայից, երկար ծիծաղեց, սկսեց նկարահանել թե ինչպես ես չեմ կարողանում դուրս գալ մեքենայից, հետո ձեռքով վերցրեց օձին և դրեց ճանապարհի կողքին»,- պատմել է կինը:

трафик на сайт купить
loading...

Related posts