Image default
Մշակույթ

“Օսկար” 2012 . ֆոտոշարք

Սմերիկյան կինոակադեմիայի «Օսկար» կինոմրցանակի 84-րդ մրցանակաբաշխությունը, որը կայացավ Լոս Անջելոսում, հռչակեց տարվա լավագույն ֆիլմերը, դերասաններին և 24 այլ անվանակարգերի հաղթողների:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» եւ Միշել Խազանավիչուսի «Արտիստը»:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը շնորհվեց «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենին: Լավագույն ֆիլմ եւ լավագույն ռեժիսոր անվանակարգերում եւս հաղթեց «Արտիստը»: Ֆիլմը մրցանակ ստացավ նաեւ հագուստների լավագույն դիզայն եւ լավագույն երաժշտություն անվանակարգերում:

«Կանացի լավագույն դեր» անվանակարգում հաղթեց Մերիլ Սթրիփը` «Երկաթյա տիկինը» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար:

Այս տարվա արարողությանը յուրօրինակ ռեկորդ սահմանվեց. Քրիսթոֆեր Փլամերը (82 տարեկան) դարձավ «Օսկար» ստացած ամենատարեց դերասանը:

«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» անվանակարգում հաղթեց Օկտավիա Սփենսերը` «Սպասուհին» ֆիլմի դերի համար:
Լավագույն սցենար ճանաչվեց Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ռոմանտիկ կատակերգության սցենարը:

«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց իրանական Ասհար Ֆարհադիի «Նադիրի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը:

loading...

Կարդացեք նաև

Ա.Հարությունյանի «Թափառում» ֆիլմը կմասնակցի «Կինոշոկ- 2011»-ին

Վերջին անգամ Շահումյանում

admin

Անջելինա Ջոլին հոգնել է նկարահանվելուց

Սուսի Միսակյան