Image default
Հասարակություն

Ֆեյսբուք ամեն հեռախոսի համար

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը չի կարողանում բոլոր օգտագործողներին ապահովել իրենց հաշիվների մուտքով: Ֆեյսբուքը նոր Java ծրագիր է թողարկել, որը թույլ է տալիս նույնիսկ ամենահին և “ոչ խելացի” հեռախոսներին մտնել Ֆեյսբուք: Այդ նորույթը նաև նրանց համար է, ովքեր համացանց մուտք գործելու համար սմարթֆոն են օգտագործում և դրա համար մեծ հաշիվներ են վճարում: Այս նորության Եվրոպայում և ԱՄՆ-ում թողարկվելուն պես հեռախոսային ֆեյսբուքի օգտագործողների թիվը մեծ թափով աճեց: Facebook for Every Phone կամ ֆեյսբուք ցանկացած հեռախոսի համար ծրագիրը կարելի է ձեռք բերել m.facebook.com հասցեից կամ GetJar և Appia Ինտերնետ ներբեռնման պորտալներից: Ի տարբերություն Ֆեյսբուք մուտք գործեու համար նախատեսված մինչ այս գոյություն ունեցող ծրագրերից, այս ծրագիրը թույլ է տալիս մուտք գործելով Ֆեյսբուք ազատ շփվել ընկերների հետ հաղորդագրություններվ, ցանց նկարներ ներբառնել և ընկերության առաջարկություններ ուղղարկել: Շատ երկրներում Ֆեյսբուքը պայմանավորվել է հեռախոսային օպերատորների հետ ծրագիրը Ֆեյսբուքյան օգտագործողներին հատկացնել նախապես նշանակված ժամանակով, իսկ ամբողջ ծրագիրը կարելի է գնել ընդամենը մեկ հաղորդագրությունով, բայց իհարկե այդ ծառայությունը վճարովի է:   Ռուսաստանում այս ծրագիրը հնարավոր կլինի ձեռք բերել անվճար միայն Բիլայն-ի օպերատորի օգտագործողների համար:

Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

Երիտասարդ համակարգչահենը ձերբակալվել է

admin

Երբ մարդը սիրով է նայում բնությանը… Եղնիկների մասին

admin

Արփայի կիրճում ՀԵԿ են կառուցում

admin