Ֆիլմեր սիրո և սեքսի մասին: Դիտեք օնլայն Երկուսով


Եթե անգամ դուք սարսափ կամ մարտական ֆիլմերի մեծ սիրահար եք, ապա ձեր կեսի հետ համատեղ դիտման ֆիլմեր ընտրելիս, մի շտապեք առաջնորդվել ըստ ձեր նախասիրությունների:

Իհարկե, ձեր բարձր տրամադրությունն ամենից կարևոր է, սակայն, հավատացեք, որ այն ֆիլմերը, որոնք ստեղծված են միասին դիտելու համար, ձեր հարաբերություններում կբերեն թարմություն և դուք կվերագնահատեք ձեր կողքին նստած էակի սերը:

Տխուր վերջաբանով ֆիլմերը միայն նրա համար են, որ զգաք, թե որքան երջանիկ եք դուք, իսկ “happy end”-ը ստիպում է հավատալ, որ հարատև երջանկություն, իհարկե, լինում է:

The NotebookՄելոդրամա «Հիշողության օրագիր»

Ռեժիսոր`Նիկ Կասսավետիս, գլխ. դերերում Ջեյմ Գարներ, Ջինա Ռոուլենդս, Ջեյմս Մարսդեն և ուրիշներ:

Ազնվականուհի Էլլին և աշխատասեր Նոն սիրեցին իրար, սակայն նրանց համար դժվար է լիել միասին….

Սակայն կյանքի վերջում, արդեն ամուսիններ, նրանք ստիպված են բաժանվել: Էլլի մոտ հայտնաբերում են այլցգեյմերա հիվանդությունը, ինչի պատճառով նա չի հիշում իր ամուսնուն:

Բայց Նոն ամեն օր գնում է հիվանդանոց և կարդում նրա համար նույն գիրքը` օրագիր, որտեղ գրված է իր և Էլլիի սիրո պատմությունը:

Ցավալի, բայց լուսավոր պատմություն է և ստիպում է հասկանալ, որ սիրո համար պետք է պայքարել ամեն օր`անգամ 40 տարից անց:

 

 

Близость onlineԴրամա «Մտերմություն»

Ռեժիսոր`Մայք Նիկոլաս, դերերում` Ջուլիա Ռոբերտս, Ջուդ Լոու, Նատալի Պորտման, Կլայվ Օուեն և ուրիշներ:

Գրեթե իրական պատմություն, շատ մարդկային սիրո մասին, որտեղ ուժ չկա դնել վերջակետ, ինչպես պատահում է իրական կյանքում: Յուրաքանչյուր հերոս գերազանց դերասանական կազմից`Ռոբերտս, Պորտման, Լոու, Օուեն, իրեն դրսեևորում է որպես հասարակ մարդ` թույլ, էգոսիտ, ծիծաղելի, իր կյանքը ուրիշների համար հորինած և ամեն ամեն օր փորձելով ամեն ինչ սկսել սկզբից:

 

 

 

 

 

Долгая помолвкаԴրամա «Երկարատև նշանադրություն»

Ռեժիսոր` Ժան-Պիեր Ժենե, դերերում` Օդրի Տոտու, Գասպար Ուլյե, Ժան-Պիեր Բեկե և ուրիշներ:

Մաթիլդայի փեսացուն անհետ կորել է Առաջին համաշխարհայինի ժամանակ: Նա չի հավատում իր սիրելիի մահվանը և սկսում է փնտրել: Նրա սիրեցյալը հրաշքով կենդանի է մնացած լինում: Այս ֆիլմի ոչ պաշտոնական ենթավերնագիրն է “Ամելին գնում է պատերազմ”:

 

 

 

 

 

 

 

Привидение onlineՄելոդրամա «Տեսիլք»

Ռեժիսոր`Ջերրի Ցուկեր, դերերում Պատրիկ Սուեյնզի, Դեմի Մուր, Վուպի Գոլդբերգ և ուրիշներ:

Ռոմանտիկ Սուեյնզին, ողբերգական Դեմի Մուրը և ծիծաղելի Վուպի Գոլդբերգը այս ֆիլմը դարձրեցին դասական: Այս օսկարակիր ֆիմը շատերին է ստիպել հուզվել և հուսալ:

 

 

 

 


 

 

Կոմեդիա «Սեքսը մեծ քաղաքում»

Ռեժիսոր` Մայքլ Պատրիկ Քինգ, դերերում Սառա Ջեսսիկա Պարկեռ, Քիմ Քեթթրոլ, Սինտիյա Նիքսոն, Քրիսթին Դեվիս, Քրիս Հոթ

Այս ֆիլմի հերոսուհիները փնտրում են սեր, ու ուզում են ամեն օրը ապրել անկրկնելի: Հետևեք նրանց արկածներին երկուսով: Դա հետաքրքիր կլինի…

 

 
 
 

 

 

 





Մեկնաբանություններ