Image default
Քաղաքականություն

ՖՈՏՈ. Վանաձորում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև

Վաղ առավոտից Վանաձորում ցուցարարները շարունակում են շրջափակել քաղաքի կենտրոնական փողոցները: Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախումներ են տեղի ունենում ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև: Որոշ ցուցարարներ, նկատելով քաղաքացիական հագուստով ոստիկանների, փորձում են պարզել, թե ովքեր են նրանք: Ոստիկաններն իրենց հերթին չեն թողնում ցուցարարները շարունակեն իրենց երթը քաղաքի կենտրոնական փողոցով:
Տիգրան Մեծ պողոտայի նշված հատվածը վերջիններս շրջանցեցին՝ վանկարկելով «Քա′յլ արա, մերժի′ր Սերժին» և շարժվելով դեպի Արցախ պուրակ: Այստեղ նրանք քննարկեցին հետագա քայլերը, հնչեցին առաջարկներ՝ շարունակել քայլերթը կամ մնալ Արցախ պուրակում, հասկանալ՝ ինչ է կատարվում Երևանում ու Բաղրամյան պողոտայում և ապա, ըստ այդմ, շարունակել ակցիան: Ցուցարարները տեղեկանալով, որ Վանաձորի բժշկան քոլեջում ուսանողներին արգելում են դուրս գալ հաստատությունից, շարժվեցին դեպի նշված վայր, միչև մյուսները կկարգավորեին տեխնիկական հարցեր՝ Երևանում ընթացող իրադարձություններին միասնաբար հետևելու համար:

Աղբյուրը․

loading...

Կարդացեք նաև

Երևանում Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը չի կարող մեծ քանակի ձայն հավաքել. Ահարոն Ադիբեկյան

admin

Բերման ենթարկվածների թիվը հասել է 59-ի. ոստիկանություն

admin