Այս օրն է ծնվել Ֆրիտյոֆ Նանսենը

f55c618f9a1802_55c618f9a1be1-thumbՆորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է 1861-ին: Սովորել է Քրիստիանայի համալսարանի բնագիտության ֆակուլտետում: 1888 թ-ին դահուկներով կտրել-անցել է Գրենլանդիան: Այնուհետև մշակել է Հյուսիսային բևեռ հասնելու նախագիծ. իրագործել է իր կառուցած «Ֆրամ» նավով, որի համար ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ: Նորվեգիայի’ Շվեդիայից անջատվելուց (1905 թ.) հետո նշանակվել է Մեծ Բրիտանիայում Նորվեգիայի դեսպան: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ավարտից հետո, որպես Ազգերի լիգայի գերագույն կոմիսար, Նանսենն զբաղվել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու և գաղթականների խնդիրներով: Օգնություն է կազմակերպել Պովոլժիեի սովյալների համար:
Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը Հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը: Նանսենը մեծապես օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», որը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը:
1927 թ-ին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն’ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն’ «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում, գրքի վրա կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»:
Նանսենի մասին նկարահանվել է «Աշխարհի խիղճը» ֆիլմը:

loading...

Նմանատիպ նյութեր