Խաչբառի գյուտը


20-րդ դարի սկզբներին Քեյփթաունի թերթերից մեկի գլխավոր խմբագիրը մի անգամ տեղական բանտից նամակ ստացավ, որտեղ պատկերված էին տարօրինակ քառակուսիներ և տառեր, իսկ գրությունը հետևյալն էր.

«Սըր, ես բանտարկյալ եմ և բանտում մտածել եմ մի խաղ, որը խաչբառ եմ անվանել: Արդյո՞ք հնարավոր չէ ձեր թերթում տպագրել այն»:

Խմբագրին նախ թվաց թե դա խելագարի բարբաջանք է և ծիծաղելով ծրարը դրեց գրպանը: Երեկոյան հիշեց և ցույց տվեց իր ընկերներին: Բոլորը հավաքվեցին և սկսեցին գուշակել բառերը: Երբ բոլոր բառերը կազմվեցին, նրանք մեծ բավականություն ստացան:

Հաջորդ օրը խմբագրիը անձամբ գնաց  բանտ և ծանոթացավ նամակի հեղինակի հետ:

Բանտարկյանը ավտովթարի պատճատով մի քանի տարվա ազատազրկման դատապարտված Վիկտոր Օրուելն էր:

Հարկադրական աշխատանքից հետո Օրուելը իր ազատ ժամանակը տրամադրում էր խաչբառ կազմելուն: Բանտապետին էլ էր դուր եկել նրա խաղը և նա խորհուրդ էր տվել այն ուղարկել խմբագրություն:

Խաչբառը հիացրել էր նաև թերթի ընթերցողին և շատ շուտով խաչբառներ երևացին աշխարհի շատ թերթերում:





Մեկնաբանություններ