10 մանրուք, որոնք տղամարդը գաղտնի ակնկալում է կնոջից

361741. Սովորեք լսել նույնիսկ դատարկ բաները

Օրինակ՝ աշխատանքային երկար օրվանից հետո նա ուզում է զրուցել ձեզ հետ, իսկ դուք վանում եք, թե «հոգնել եմ», եւ գնում եք: Այդ պահին դա կարող է սարսափելի չթվալ, սակայն եթե պարբերաբար կրկնվի, թույլ չի տա ստեղծել վստահության մթնոլորտ:

2. Ձգտեք պահպանել դրական տրամադրվածությունը

Մանրուքներն անկարեւոր չեն: Եվ ձեր տղամարդը կնկատի դրանք: Հաճախ ժպտացեք: Հիշեք, որ կարեւոր է ոչ միայն, թե ինչ եք ասում, այլ նաեւ, թե ինչպես եք ասում:

3. Մի քննադատեք

Սովորեք քննարկել ձեր խնդիրները: Պետք չէ պաշտպանողական դիրք բռնել: Սովորեք պատասխանատվություն կրել ձեր վարքի համար եւ կառավարել այն:

4. Ասեք տղամարդուն, թե որքան շատ եք սիրում եւ գնահատում նրան

Որքան էլ  ձեզ համար դժվար լինի, յուրաքանչյուրն ուզում է լսել գովեստի խոսքեր: Դրանք ոչ մեկին չեն ձանձրացնի: Եւ որքան հստակ լինեն ձեր խոստովանությունները, թե ինչու եք նրան սիրում եւ գնահատում, այնքան լավ:

5. Հետեւեք ձեր կենսակերպին

Դա նշանակում է հանգստանալ, ճիշտ սնվել եւ մարզվել: Հոգեբանորեն մի ծանրաբեռնեք ձեզ: Մինչեւ ուրիշների մասին հոգ տանելը, մենք պետք է սովորենք նախ հոգալ մեր մասին:

6. Սովորեք կարեկցել

Պարզապես մի լսեք նրան, այլ նաեւ կարեկցեք, երբ նա կիսվում է իր մտահոգություններով: Այդ պահին նա կզգա ձեզ հոգատարությունը:

7. Ընդունեք նրա խորհուրդները

Ընդունեք դրանք հաճույքով: Դա կարեւոր է ձեր հարաբերությունների համար:

8. Մի տարվեք հեռախոսով

Հատկապես, երբ ժամանակը ձեր երկուսի համար է: Մի կողմ դրեք հեռախոսը: Միասին հետաքրքիր ժամանակ անցկացրեք: Անկեղծ հարցեր տվեք եւ լսեք պատասխանները:

9. Պատրաստ եղեք հոգալու ձեր հարաբերությունների մասին

Բոլոր հարաբերություններում լինում եւ լավ, եւ վատ ժամանակներ: Դրանց պետք է պատրաստ լինել: Պետք չէ շտապ հետեւություններ անել: Նորմալ է, երբ համաձայնվում կամ չեն համաձայնվում իրար հետ:

10. Սատարեք նրա երազանքներին

Ընտանեկան հոգսերի պատճառով հեշտ է երազանքների մասին մոռանալը: Փորձեք մոտիվացնել միմյանց, որպեսզի ամեն դեպքում իրականացնեք երազանքները:

loading...

Նմանատիպ նյութեր