Image default
Ես և Նա

10 Սեքս-Կերպարներ, որ միշտ ցանկալի են տղամարդկանց համար

Շատերը դժգոհում են միօրինակ սեռական կյանքից, ամուսնական պարտականությունից ձանձրանալուց…սակայն քչերն են փորձում ինչ-որ բան փոխել իրենց ինտիմ կյանքում` նոր դիրքեր, նոր կերպարներ, կամ այցելություն սեքս-շոփ:

Մենք այսօր առաջարկում ենք կանացի սեքս-կերպարների այն տասնյակը, որոնք միշտ գրավում են տղամարդկանց

 

Ուսանողուհի

Առաջին պատճառը, որ այս կերպարով կինը գրգռիչ է, այն է, որ տղամարդը իր առաջին սեքսը հաճախ ունենում է վաղ ուսանողական տարիներին և մեծամասամբ ուսանողական միջավայրից ընտրած զուգընկերուհու հետ: Իհարկե, երբ ասում ենք ուսանողուհու կերպար, նկատի չունենք կարդացող, սովորող, այլ խնամված, երիտասարդ ու խենթ:

Ի վերջո, դա նաև տղամարդու մոտ առաջացնում է այն զգացումները, որն ունեցել է ձեր ամենասկզբի հանդիպումների ժամանակ: Հիշեցրեք նրան..

 

 

 

Ուսուցչուհի

Այ հիմա կսկսեք հասկանալ, թե ինչու պոռնոֆիլմերի մեծամասնության գլխավոր հերոսուհին դասախոսի կամ բարձր դասարանների ուսուցչուհու կերպարում է:

Խնդիրը նորից հոգեբանական է: Երիտասարդ, սիրունիկ ուսուցչուհին հաճախ դառնում է դպրոցականների առաջին պլատոնական սիրո օբյեկտը: Իսկ երբեմն էլ, ուսուցչուհու հետ դաժան սեքսով զբաղվելու ցանկություն են ունենում, նրա նշանակած վատ գնահատականների պատճառով:

 

 

 

 

Բիզնես Լեդի

Զարմանալի է թվում, որ այդ անհասանելի, բարձրունքի հասած կանայք`մի մասն էլ ֆեմինիստուհիներ, տղամարդկանց համար թվում են շատ ցանկալի:

Նշենք, որ այդ տիպի կանանց հետ տղամարդիկ պատկերացնում են բացառապես օրալ, անալ կամ դաժան սեքս:

Այդպիսով նրանք կարծես ուզում են պատժել այդ տիպի կանանց տղամարդկանց հանդեպ ունեցած անտարբերության կամ կոպտության համար:

Նրանց ասոցացնում են այն անհասանելի կանանց հետ, ովքեր իրենք են ընտրում իրենց գեղեցիկ զույգին ու օգտագործում, լքում են:

Եվ այն, որ նա կարողանում է տիրանալ այդպիսի կնոջ, տղամարդու ինքնասիրությունը շոյում է:

Եթե ձեր ամուսնու ղեկավարը կին է, փորձեք հենց այդ կերպարով լինել հաջորդ սեռական ակտից առաջ:

 

 

Քարտուղարուհի կամ ստորադաս

Տղամարդը սիրում է ղեկավարել կնոջը ինչեպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատավայրում:

Տղամարդու համար կարևոր է լինել գլխավորը, ստիպել կնոջն անել այն ինչ ինքն է ամենից շատ սիրում:

Հաճախ տղամարդիկ քարտուղարուհի ընտրելի գիտելիքները քիչ են հաշվի առնում:

Հիմար քարտուղարուհիների մասին անեկդոտները ունեն իրական հիմք:

Բայց ով ասաց թե ամեն ղեկավար իրեն թույլ կտա քնել ստորադասի հետ, բայց նրա սեքսուալ երևակայության մեջ երիտասարդ ստորադաս կինը քիչ դեր չի խաղում: Իրականացրեք այդ կերպարը, անգամ եթե ձեր ամուսինը ղեկավար չէ:

 

 

Մատուցողուհի

Մատուցողուհու կերպարը սեռական տեսանկյունից   նույնացվում է ուղեկցորդուհու կերպարի հետ:

Միայն պատկերացրեք` կարճ շրջազգեստ, խորը դեկոլտե, սիրունիկ դեմքով և շշմեցնող ժպիտով կինը մոտենում է տղամարդուն և հարցնում “Ինչ եք կամենում”: Դժվար չէ, պատկերացնել, թե ինչ են այդ պահին ուզում տղամարդիկ, ինչը մեծամասամբ անհնար է: Սրճարաններում զուր չէ, որ աշխատանքի են ընդունում սիրունիկ աղջիկներին, քանի որ տղամարդկանց հաճելի է կանչել նրանց, ինչ-որ բան պատվիրել, լինել ուշադրության կենտրոնում. այդպես նրանք կարող են երկար մնալ սրճարանում:

Ինչու ինքներդ չեք կարող հագնվել նրանց նման սեքսուալ և սպասարկել աշխատանքից վերադարձած ձեր ամուսնուն :

 

 

Բուժքույր

Սեքսուալ բուժքրոջ կերպարը, կարճ սպիտակ խալաթով սթիփ-ակումբներում առաջին ներկայացվող համարներից է:

Բուժքույրն ու սպիտակ խալաթով կինը ասոցացնում են ցավի հետ, ահա թե ինչու է տղամարդն ուզում ցավ պատճառել իրենց ցավեցնող բուժքրոջը: Ու երբ բուժքույրն ասի “Հանվեք”, տղամարդը ոչ թե ցավոտ ներարկում կամ ստուգում պատկերացնի, այլ ցնցող սեքս: Կամ երբ տուն հրավիրվող բուժքույրը գալիս է ստուգելու, հանի ոչ միայն վերարկուն, այլ նաև մնացածը:

 

 

 

 

Ուղեկցորդուհի

 

Աշխարհում տղամարդիկ քիչ չեն, ովքեր սիրում են ինքնաթիռով ճանապարհորդել հանուն ուղեկցորդուհիների: Այո, նման օրիգինալ տղամարդիկ կան և դա զարմանալի չէ: Նրանք բարեհամբույր են, գեղեցիկ և հոգատար…Նման եղեք նրանց կերպարին:

 

 

 

 

 

 

 

Սպասուհի

Շատերն են դիտել Ջենիֆեր Լոպեզի մասնակցությանբ “Սպասուհին” ֆիլմը: Միանշանակ այդպիսի շքեղ հյուրանոցների գեղեցիկ սպասուհիների մասին են երազում տղամարդիկ, ոչ թե թոշնած տնային աշխատողների:

Չէ որ սպասուհին աղախնի դեր է կատարում, իսկ տղամարդը շքեղ համարում` ղեկավարի: Գուցե կոպիտ է, բայց սա է իրականությունը: Եվ տղամարդն էլ չի մոռանում, որ “հաճախորդը միշտ ճիշտ է”:

Եվ, երբ սպասուհին կռանում է, որ մաքրի մահճակալի տակ, երևակայությունը անսահման զարգացումներ է ունենում:

Այսինք, տղամարդը միշտ երջանիկ է, երբ կինը իր հրամանով ինչ-որ բան է անում:

 

 

Գերուհի կամ ստրկուհի

Սա մատուցողուհու , սպասուհու, ուղեկցորդուհու և քարտողարուհու կերպարների շարունակությունն է,  միայն թե այստեղ ամեն ինչ այլ է: Գերուհին այլ տարբերակ չունի, պետք է հնազանդվի և կատարի տղամարդու սեռական քմահաճույքները:

Այս պարագայում կնոջը կապում կամ շղթայում են և նա սիրով անում է այն ինչ իրեն հրամայում է տղամարդը:

Այսպիսի սեքս են խորհուրդ տալիս ծանրաբեռնված աշխատանք կամ հիստերիկ ղեկավար ունեցող տղամարդկանց:

 

 

 

 

Հրեշտակ

Ընտրանին ավարտում ենք հրեշտակի կերպարով:

Այսպիսի կերպար են նախընտորում ամաչկոտ, ոչ ինքնավստահ տղամարդիկ, ովքեր ցանկություն ունեն  մերժել ընդհանուր կարծիքներն ու խախտել օրենքները:Հրեշտակը լուսավոր արարած է և սեքսի հետ չի ասոցացվում: Սակայն հաճախ են տղամարդիկ իդեալականացնում իրենց երազանքների կնոջը նմանացնելով հրեշտակի, ում հետ երբեք չեն քնել:

Այնպես ,որ հետաքրքրություն մցնել սեռական կյանքում` դժվար չէ: Աշխատացրեք ձեր երևակայությունն ու ամեն ինչ այլ կլինի:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ի՞նչպես կապել փողկապը

admin

Սեքսն ըստ ազգային պատկանելիության

Սուսի Միսակյան

Եթե նայում են ձեր աչքերին ու….ստում. 8 տարբերակ