Image default
Ես և Նա

10 փաստ համբույրի մասին

Այդ հրաշալի ու կախարդական երևույթը, որի  հայերեն անվանումը խորամանկորեն գայթակղում է, ունի նաև շատ զարմանալի գաղտնիքներ, որոնք ուսումնասիրել են մասնագետները:

Մենք այդ ուսումնասիրություններից պեղել ու դուրս ենք հանել ամենահետաքրքիր փաստերի տասնյակը, որը ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար կլինի իմանալ:

1.Համբույր բառը ծագում է գրեմաներեն kussjan բառից:

Մի՞թե գերմանացիներն են հայտնաբերել համբույրը…անհավատալի է:

2. Մարդը իր ամբողջ կյանքում միասին վերցրած համբուրվում է մոտ 15 oր:  Ահա և «համբույրային արձակուրդ»:

3. Համբույրը համարվում է լավ մարզանք: Մեկ րոպեանոց համբույրը վերացնում է 26 կալորիա:

Այնպես որ, համբուրվեք մեկ ժամ ու հրաժարվեք տանջող սպորտդահլիճներից:

4. Համբույրը ազդում է ձեր հորմոնների վրա: Արագ համբույրը այտին կարող է բարձրացնել ձեր հորմոնների մակարդակը այնքան, որ բավարար լինի կրճատել կյանքը մեկ րոպեով:

Ցանկալի է ձեռքսեղմումով փոխարինել ողջույնի այդ ձևը:


5. Լեզվով համբույրի ֆրանսիական տարբերակը հնչում է այսպես « roulant une pelle», որը բառացի թարգմանաբար նշանակում է «պտտել գդալով»:

6. 1500-ական թվականներին Նեապոլում հասարակության աջքի առաջ համբուրվելու համար մարդիկ դատապարտվում էին մահվան:

Քանի՞ հոգու գիտեք, որ սիրով 2011թվականին Հայաստանում էլ կիրականացնեն այդ օրենքը:

7. Առաջին միասեռ էկրանային համբույրը եղել է 1922 թվականին Սերիլ ԴեՄիլլեյի «Սպանություն» համր ֆիլմում, որտեղ երկու կանայք համբուրվում էին բանտում:

8. Միննեսոտիի բնակիչ Ալֆրեդ Ուոլֆմենը դարձավ ռեկորդակիր իր համբուրած մարդկանց մեծ քանակի շնորհիվ: Նա համբուրել է 8,001 մարդ 8 ժամվա ընթացքում:

9. Մեթթ Դեյլի քոլեջի մի  ուսանող և Բոբի Կանսիելոն անցյալ սեպտեմբերին ռեկորդ սահմանեցին ամենաերկար չընդհատված համբույրի համար: Նրանք համբուրվել են 33 ժամ:

10. Լեզվի միջամտությամբ մեկ համբույրը կարող է փոխանցել 278 տեսակի բակտերիաներ: Եթե դուք մաքրասեր եք և խստորեն հետևում եք ձեր առողջությանը` ստիպված եք հրաժարվել համբույրի այս տեսակից:

 

 

Սուսի Միսակյան

 

loading...

Կարդացեք նաև

Ինչ դիրքերով սեքս անել, որ մեծանա հղիանալու հավանականությունը

admin

Կենդանակերպի նշաններ, ովքեր արագ են սիրահարվում ու մնում կոտրված սրտով

admin

Պերրիկոնեի սննդակարգը պահպանում է երիտասարդությունը

admin