Image default
Մշակույթ

1948 թվականի այս օրը ինքնասպան եղավ Արշիլ Գորկին

1948 թվականի այս օրը` հուլիսի 21-ին ինքնասպան եղավ հայ նշանավոր գեղանկարիչ, աբստրակտային սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը` Արշիլ Գորկին:

Ոստանիկ Ադոյանի անունը շատերը չեն լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի, եւ հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին, որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:

Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում եւ Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի եւ իր կյանքի պատմությունները բավական նման են:

Ծնվել էր Վանի Խորգոմ գյուղում: Ընդամենը 10 տարեկան էր, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ հետո վրա հասավ սարսափելին` Մեծ Եղեռնը: Նրա ընտանիքը նախ գաղթեց Էջմիածին, ապա Երևան: Այստեղ

մահացավ ապագա նկարչի մայրը: Գործկին որոշեց մեկնել Միացյալ Նահանգներ: Ուսանեց Պրովինդենսի, ապա Բոստոնի նկարչական արվեստանոցներում, աշխատեց Նյու Յորքում, հարեց իմպրեսիոնիստներին ու

պոստիմպրեսիոնիստներին: Սակայն հետզհետե նա հեռացավ արվեստի ավանդական ոճերից` անցում կատարելով դեպի երևակայության ու ներշնչանքի անառարկայական տիրույթները:
Գորկու կյանքի վերջին շրջանը լի էր դրամատիկ իրադարձություններով: Նա բաժանվեց կնոջից, այնուհետև հրդեհվեց նկարչի արվեստանոցը, բժիշկները նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին: Դժբախտությունների վերջին կաթիլը դարձավ ավտովթարը, որի արդյունքում նա վնասեց ողնաշարն ու ձեռքը և զրկվեց նկարելու հնարավորությունից: Ապրելը նրա համար այլևս անիմաստ էր…

Արշիլի մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, ալբոմներ աշխարհի տարբեր լեզուներով:

Ալեն Ջուֆֆրին գրել է. «Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին… Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության` գեղանկարչության…»:

Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը` վերադառնալ Հայաստան: Մահացավ միայնության մեջ…

 

loading...

Կարդացեք նաև

Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

Սուսի Միսակյան

Պետրոս Դուրյանի մասունքը կամփոփվի մեր մեծերի կողքին

admin

“Կինոաշուն – 2012”-ը մեկնարկեց

admin