Image default
Հոբելյարի անկյուն

Արնոլդ Շվարցենեգերը 64 տարեկան դարձավ

1947 թվականի այս օրն է ծնվել Արնոլդ Շվացենեգերը` ամերիկացի կուլտուրիստ, բիզնեսմեն, դերասան և  քաղաքական գործիչ:

Նա կատարել է բազմաթիվ ֆիլմերի գլխավոր դերեր, այդ թվում «Կոնան-վարար»(1982), «Տերմինատոր»(1984), «Կոմանդո»(1985), «Գազան»(1987), «Վազող մարդը»(1987), «Կարմիր տապ»( 1988), «Հիշել ամեն բան»(1990), «Տերմինատոր 2»(1991), «Ճշմարիտ սուտ»(1994), «Աշխարհի վերջը»(1999), «Տերմինատոր 3»(2003) և այլն:

Նա մի շարք մրանակներ ունի բոդիբիլդինգից, յոթ անգամ  ճանաչվել է «Միստր Օլիմպիա»:

Բազմաթիվ մրցանակներ ունի նաև կինոմատոգրաֆիայի ասպարեզում:

«Ատնոլդ կլասսիկ» մրցույթի կազմակերպիչն է, որը բոդիբիլդինգի մրցույթ է` համահավասար «Միստր օլիմպիային»:

Շվարցնեգերը  2003-ից ի վեր,  ինչ   դարձել  էր Կալիֆորնիայի նահանգապետ,  երբեմն էլի հայտնվում էր կինոէկրաններին: Նա նահանգապետ լինելու տարիներին  փոքր` էպիզոդային, դերերով է հանդես եկել «Ամազոնի գանձերը», « 80 օր աշխարհի շուրջ» և «Անզուսպները» ֆիլմերում:

 

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 88 տարին է լրանում

admin

Գրող, քննադատ, բանասեր, լրագրող Արշակ Չոպանյանի ծննդյան օրն է

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

admin